11.04.2025

10 ԽՈՐՀՈՒՐԴ ԹԵ ԻՆՉՊԵՍ ԳԱՐՆԱՆԸ ԳԻՆԻ ԸՆՏՐԵԼ VINOVINO-ԻՑ

Գարունը հիանալի ժամանակ է թարմության, նոր հոտերի և համերի համար։ Եվ իհարկե, ինչպե՞ս կարելի է մոռանալ գինու մասին։ Եթե դուք գինու գիտակ չեք, բայց սիրում եք մեկ-մեկ վայելել մի բաժակ համեղ գինի, ահա 10 պարզ խորհուրդ Դալմա Գարդեն մոլում բացված VINO&VINO ալկոհոլային ընկերության փոփափ-սթորից, որոնք կօգնեն ձեզ ճիշտ ընտրություն կատարել գարնանային երեկոների համար։
 

1. Ընտրեք թեթև և թարմ գինիներ

1. Ընտրեք թեթև և թարմ գինիներ

Գարնանը նախընտրեք թեթև սպիտակ կամ վարդագույն գինիներ։ Նման գինիները սովորաբար ավելի թարմ են և իդեալական են տաք եղանակի համար ու չեն ծանրաբեռնում օրգանիզմը։ Դրանք կարելի է վայելել ինչպես ընթրիքի հետ, այնպես էլ պարզապես ընկերների հետ զրուցելիս։

Փորձեք․ Matua (թարմ և մրգային Սավինյոն Բլան Նոր Զելանդիայից)։

2. Հիմնվեք սեզոնային սննդի վրա

2. Հիմնվեք սեզոնային սննդի վրա

Շարդոնե տեսակի սպիտակ գինիները թարմ, մրգային համով են և հիանալի համադրվում են գարնանային աղցանների, ծովամթերքի և թեթև ապուրների հետ։ Դրանք ունեն նուրբ թթվաշություն, որը զովացնող ազդեցություն ունի տաք օրերին։ Եթե պարզապես ցանկանում եք վայելել գինին ընթրիքի հետ, ապա թեթև ուտեստների (օրինակ՝ ձուկ, աղցաններ) հետ լավ են համադրվում սպիտակ և վարդագույն գինիները, իսկ մսային ուտեստների հետ՝ կարմիրները։

3. Ընտրեք սնունդ՝ գինին ընդգծելու համար

3. Ընտրեք սնունդ՝ գինին ընդգծելու համար

Բայց եթե ցանկանում եք հատկապես շեշտադրել գինու համը, կարևոր է ճիշտ խորտիկների ընտրությունը։ Ամենահարմարը մսային կամ պանրային սեթերն են, որոնք ընդգծում են գինիների համահոտային առանձնահատկությունները։ Ավելին, շատ արտադրողներ պիտակների վրա կամ իրենց կայքերում խորհուրդ են տալիս, թե որ ուտեստներն ավելի լավ կընդգծեն գինու համը։ Կարող եք օգտվել այդ հուշումներից՝ ձեր համտեսի փորձն առավել հաճելի դարձնելու համար։

4. Մի վախեցեք վարդագույնից

4. Մի վախեցեք վարդագույնից

Ռոզեները գերազանց ընտրություն են գարնան համար՝ թեթև ու զովացնող։ Դրանք հաճախ ունեն մրգային և ծաղկային նոտաներ, որոնք կատարյալ են ինչպես պիկնիկների, այնպես էլ բակում ընկերների հետ երեկոներ կազմակերպելու համար։

Փորձեք․ Calalenta Rosé (իտալական վարդագույն գինի՝ կարմիր մրգերի թարմ նոտաներով)

5. Ուշադրություն դարձրեք ալկոհոլի տոկոսին

5. Ուշադրություն դարձրեք ալկոհոլի տոկոսին

Գարնանը լավ է ընտրել ցածր ալկոհոլային պարունակությամբ գինիներ՝ թեթև զգացողությունը պահպանելու համար։ Սովորաբար, սպիտակ և վարդագույն գինիները ավելի քիչ ալկոհոլ ունեն, ինչը թույլ է տալիս վայելել մի քանի բաժակ՝ առանց ծանրության զգացողության։

6. Փորձեք պղպջակներ

6. Փորձեք պղպջակներ

Եթե ուզում եք երեկոն դարձնել ավելի տոնական, ապա փրփրուն գինիները հիանալի ընտրություն են։ Թեթև պրոսեկոն հիանալի է գարնանային խնջույքների համար, հատկապես երբ մատուցվում են թարմ մրգերով։
Փորձեք․ Astoria Butterfly Prosecco (իտալական փրփրուն գինի՝ նուրբ մրգային բույրով)։

7. Ուշադրություն դարձրեք ջերմաստիճանին

7. Ուշադրություն դարձրեք ջերմաստիճանին

Սպիտակ գինիները պետք է մատուցել սառը, բայց ոչ սառցախառն (գինու բաժակի մեջ սառույց ավելացնելն իսկական հանցագործություն է). լավագույնը՝ 8-12°C-ի միջակայքում։ Այսպես կզգաք դրանց թարմությունը, բայց համի նրբությունները չեն «մեռնի»։ Կարմիր գինիները խորհուրդ է տրվում մատուցել սենյակային ջերմաստիճանում, բայց ոչ շատ տաք (մոտ 15-18°C), որպեսզի չկորցնեն իրենց նրբությունը։

8. Հարցրեք մասնագետներին

8. Հարցրեք մասնագետներին

VINO&VINO-ի փոփափ-սթորում ու այլ մասնաճյուղերում ազատ կարող եք խորհրդակցել վաճառողների հետ, որոնք սիրում են իրենց գործը և պատրաստ են կիսվել իրենց գիտելիքներով։ Նրանք կարող են օգնել ընտրել հենց ձեր ճաշակին, տրամադրությանն ու առիթին համապատասխան գինի, նույնիսկ եթե շատ բան չգիտեք գինու մասին։

9. Եթե գինուց տարբեր բան եք ուզում՝ փորձեք նոր ըմպելիքներ

9. Եթե գինուց տարբեր բան եք ուզում՝ փորձեք նոր ըմպելիքներ

Գինին միակ տարբերակը չէ։ Եթե ուզում եք այլ բան փորձել, գարնան թարմության հետ հիանալի են համադրվում լիմոնչելլոն ։ Լիմոնչելլոն կարելի է մատուցել սառույցով կամ տնային պայմաններում պատրաստել «Լիմոնչելլո սպրից» կոկտեյլ: Դրա համար ձեզ պետք կգա ընդամենը մի քանի բաղադրիչ՝ լիմոնչելո , պրոսեկկո, գազավորված ջուր, սառույց, և զարդարելու համար՝ կիտրոնի շերտ ու թարմ անանուխ։

Փորձեք․ Pallini Limoncello (իտալական կիտրոնային լիկյոր՝ թարմացնող ու հաճելի քաղցրությամբ)

10. Վայելեք առանց կանոնների

10. Վայելեք առանց կանոնների

Հիշեք՝ գինին վայելելու արվեստը կանոնակարգված չէ։ Կարևոր չէ՝ խմում եք շքեղ գինու գավաթից, թե սովորական բաժակից, թե՛ միայնակ, թե՛ ընկերների հետ։ Խմեք այն, ինչ ձեզ դուր է գալիս, ինչպես ձեզ հարմար է, և վայելեք գարնան մթնոլորտը։

Latest

Our website uses cookies to improve your browsing experience. By using our site, you consent to the use of cookies in accordance with our Cookie Policy. For more information on how we use cookies, please see our Privacy Policy & Terms of Use