1950-ականներին Էլվիս Փրեսլիի և Ջեյմս Դինի շնորհիվ ջինսերն առօրյայի անբաժանելի մաս դարձան: 1969 թվականին Իլինոյս նահանգի Կոնգրեսական Շառլոթ Ռիդը դարձավ առաջին կինը, որը Կոնգրես եկավ տաբատով՝ ընդ որում՝ զանգաձև կտրուկով: Այս խիզախ քայլը շոկային էր պահպանողական շրջանակներում, սակայն Ռիդի որոշումը նաև մեծ աջակցություն գտավ։ «Վաշինգտոն Փոստին» տված հարցազրույցում նա նշեց՝ «Ջերալդ Ֆորդն ասաց, որ դա հիանալի է, և պետք է ավելի հաճախ այդպես անեմ»:
Կարգո տաբատներն առանձնանում էին ազատ ձևվածքով, մեծ գրպաններով և բազմաֆունկցիոնալությամբ՝ համապատասխանելով ինչպես առօրյա, այնպես էլ փողոցային ոճին։ Դպրոցական տարիքում դրանցից կրում էինք գրեթե բոլորս՝ մասնավորապես ոգեշնչվելով Ջենիֆեր Jenny from the Block Լոպեսից: Ի դեպ, թրենդն այսօր էլ ակտուալ է:Ասում են, մի անգամ Աննա Վինտուրն ու Vogue-Ի խմբագրուհիներից մեկը որոշեցին «վրեժխնդիր» լինել տղամարդկանց՝ skinny, այսինքն չափազանց նեղ տաբատները դարձնելով նորաձև: 2000 թվականին Կարլ Լագերֆելդը հատուկ սննդակարգի անցավ, որ կարողանա կրել Էդի Սլիմանի սուպեր-նեղ Dior Homme տաբատը: Սքինիները 19-րդ դարի բրիջիների ու լեգինսների վերածնունդն էին, որ մինչև մեր օրերում անտիթրենդ դառնալն ակտուալ էին գրեթե միշտ։ Հետո 1970-ականներին փանկի և նոր ալիքի ենթամշակույթները նոր թափ հաղորդեցին նեղ տաբատների նորաձևությանը, իսկ 2000-ականների ինդի ռոքի և էմո ենթամշակույթները վերադարձրեցին այս թրենդը։1990 ականներին՝ հիփհոփի ու գրանժի ազդեցության ներքո նորաձև դարձան օվերսայզ կամ baggy շալվարները: 2 Pac-ի, Biggie-ի, Քոբեյնի ու մյուս կուռքերի շնորհիվ այս ոճը դարձավ երիտասարդական մշակույթի կերպարային խորհրդանիշը:1995 թվականին Ալեքսանդր Մակքուինը ցուցադրեց չափազանց ցածր գոտկատեղ ունեցող ու մոդելի հետույքը մասամբ ցուցադրող bumster տաբատը, որը մեծ շոկ առաջացրեց։ Հետագայում թրենդն ավելի խորացրեցին Բրիթնի Սփիրսի ու Ջենիֆեր Լոպեսի պես սելեբրիթիները։
Վերջին շրջանում էկո բրենդներն ու ամենահայտնի նորաձևության տները նորարար նյութեր են օգտագործում՝ ներկայացնելով ունիսեքս ոճերը և նորովի մեկնաբանելով տաբատները՝ իհարկե ոգեշնչվելով պատմական ժամանակաշրջաններից: Նորաձևության առաջատարներ Gucci-ն և Balenciaga-ն շարունակում են ներկայանալ համարձակ և գենդերային չեզոք դիզայնով՝ ընդգծելով տաբատների բազմազանությունը: