Yerevan City

Yerevan City սուպերմարկետների ցանցը հիմնադրվել է 2007 թվականին և այսօր արդեն ամենամեծ ցանցն է Երևանում: Գործունեության հիմնական սկզբունքներն են որակյալ սպասարկումը և առաջարկի բազմազանությունը: Սուպերմարկետն առաջարկում է նաև տեղում պատրաստվող թարմ ուտեստներ, ներառյալ՝ խինկալի, ֆրանսիական հացաբուլկեղեն, տորթեր, աղցաններ և ավանդական հայկական լավաշ:

Yerevan City սուպերմարկետներից կարող եք գնել ծովամթերքի, թարմ մսամթերքի, կաթնամթերքի, երշիկեղենի ամենալայն տեսականին: Այստեղ մշտապես գործում է գնային ճկուն համակարգ։ Ցանցն առաջարկում է միայն թարմ ու որակյալ տեսականի և բազմազանություն 24 ժամ շարունակ: Yerevan City` ձեր գոհունակությունն ընկերության հաջողության գրավականն է