Violet

Violet խանութ-սրահը մի շարք եվրոպական ապրանքանիշների ներկայացուցիչն է Հայաստանում։ Այն ներկայացնում է ժամանակակից և դասական ոճի սպասք և ինտերիերի պարագաներ, ներառյալ՝ ճենապակյա սպասք, բյուրեղապակյա և ապակյա գավաթների լայն տեսականի, ձեռագործ մրգամաններ և ծաղկամաններ, դանակների և պատառաքաղների հավաքածուներ, սենյակային բույրեր, բուրավետ մոմեր, մոմակալներ, գլոբուսներ, լուսամփոփներ, լուսանկարի շրջանակներ և հայելիներ:

Խանութ-սրահը ներկայացնում է բազմաթիվ բրենդներ՝ Herdmar, Porcel, Atlantis, Argenesi, IVV, LSA, Millefiori, Mascagni և Umbra: