Switz

Switz շվեյցարական ժամացույցների խանութ-սրահում կարող եք գտնել Էլեգանտ, նորաձև ու ինքնատիպ ժամացույցներ: Switz-ը Adriatica, Charmex, Kolber, Continental և Cover ճանաչված շվեյցարական բրենդների բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում: Խանութ-սրահն առաջարկում է դասական, թրենդային և սպորտային այնպիսի ժամացույցներ, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու յուրահատուկ ոճը:

Այստեղ կարող եք գտնել նաև միասնությունն ու մտերմությունը խորհրդանշող զույգ ժամացույցներ սիրահար զույգերի համար: Եթե դժվարանում եք ընտրության հարցում, բրենդի բանիմաց մասնագետները միշտ պատրաստ են օգնել Ձեզ։