Springfield

Springfield-ը հիմնադրվել է 1988 թվականին: Մինչ 2006 թվականը ապրանքանիշը արտադրում էր հագուստ միայն տղամարդկանց համար, սակայն այսօր ապրանքանիշն առաջարկում է նաև կանացի մեծ տեսականի։ Springfield-ը նորաձևության առաջատար ապրանքանիշերից մեկն է, որը կարևորում է հագուստի հարմարավետությունն ու որակը։ Առաջնահերթ ուշադրություն է դարձվում ապրանքների պատրաստման հումքին, գործընթացին ու բոլոր մնացած փուլերին, քանի որ բրենդն իր պարտավորությունն է համարում մարդկանց համար ստեղծել լավ, բնական, հեշտ խնամվող և հարմարավետ հագուստ: