Quiz

Quiz ապրանքանիշը ստեղծվել է 1993 թվականին Շոտլանդիայում և ներկայացնում է բրիտանական հագուստ կանանց համար: Այժմ Quiz-ն ունի 250 խանութ-սրահ, որոնք տեղակայված են Մեծ Բրիտանիայի խոշոր առևտրային կենտրոններում և փողոցներում:

Բրենդն իր յուրահատուկ և շքեղ հագուստով վաղուց հայտնի է նորաձև կանանց և աղջիկների շրջանում: Լինելով ոճի, գեղեցկության, հաջողության ու գնի իդեալական համադրություն՝ ապրանքանիշը հայտնի է ողջ Եվրոպայում և Ասիայում: