Pull & Bear

Pull & Bear-ն առաջարկում է ամենօրյա հագուստ երիտասարդ և ժամանակակից կանանց և տղամարդկանց համար, ովքեր սիրում են ստեղծել իրենց ոճը: Կարծրատիպերից խուսափելը Pull & Bear բրենդի հիմնական արժեքներից է, այդ պատճառով ապրանքանիշը խրախուսում է ամենատարբեր ոճերի համադրությունները: Ձևավոր ու տարբերվող գրպաններ ունեցող վերնաշապիկներից մինչև էթնիկ տոպեր ասեղնագործ ձևավորումներով, գլադիատոր սանդալներից մինչև ծովափնյա էսպադրիլներ: Բրենդն ունի նույնքան բազմազան հավաքածուներ, որքան հենց իր հաճախորդներն են: