Praha

Praha խանութ-սրահը ներկայացնում է բյուրեղապակյա, ճենապակյա սպասք և բաժակներ, դանակ-պատառաքաղ, նկարներ, սրբապատկերներ, տան հարդարանքի այլ իրեր՝ ներմուծված բացառապես Եվրոպայից:

Պահպանելով լավագույն ավանդույթները՝ Praha ընկերությունը ձեզ է ներկայացնում միայն աշխարհահռչակ բրենդներ, որոնց թվին է դասվում ճապոնական բարձրորակ ոսկորային ճենապակի (Bone China) արտադրող Noritake Europa GmbH- ը: Ճենապակին համադրված է կոբալտով, նախշազարդումն ամբողջությամբ ձեռքի աշխատանք է: