Nairian-ը ներկայացնում է բարձրակարգ բնական կոսմետիկա՝ ամբողջությամբ պատրաստված Հայաստանում։ Ապրանքանիշի մտքում Ձեր գեղեցկությունն է, իսկ սրտում՝ Ձեր առողջությունը։ Արան և Անահիտը հիմնեցին Nairian-ը՝ միավորելով Հայաստանի բուսաբուժության հնագույն ավանդույթներն ու արդի գիտական մեթոդները:
Նրանց նպատակն էր աջակցել Հայաստանի կայուն զարգացմանն ու բարեկեցությանը, ինչպես նաև՝ աշխարհին փոխանցել այն բալասանների գաղտնիքները, որ բացահայտել է Հայաստանի մշակույթը: Nairian-ի գիտնականների, գյուղատնտեսների, շուկայագետների, գեղեցկության խորհրդատուների և ձևավորողների խումբը բարդ աշխատանք է տարել՝ ստեղծելու կատարելապես բնական կոսմետիկական միջոցների շարքեր, որոնք ներդաշնակության ձոն են գեղեցկությանն ու առողջությանը: