MP Wood

«MP Wood» ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2016 թվականից, սակայն կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է վայելել վստահություն և ունենալ բարի համբավ։ Անընդմեջ թարմացվող փայտե ապրանքատեսակներ, հմուտ աշխատակիցների բարձր որակավորում, սպառողի պատվերների ճշգրիտ և մանրակրկիտ կատարում, կրեատիվ մոտեցումներ յուրաքանչյուր դետալին․ ահա այս սկզբունքով դրվեց «MP Wood» ընկերության հիմքը, որն էլ դարձավ հաջողության գրավականը։ Ընկերությունն իրականացնում է բազմաժանր ու բացառիկ փայտե ապրանքատեսակների պատվերների իրականացում: Յուրաքանչյուր աշխատանք պահանջում է պրոֆեսիոնալ մոտեցում և հատուկ փորձ, որը սպառողին հնարավորություն է տալիս ներկայանալ նոր ու անկրկնելի իմիջով: