Mane Tiles

Mane Tiles ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին և ներկայացնում է բացառապես ձեռագործ և տարբերվող արտադրանք: Ընկերության գործունեության հիմքում գիտելիքն է, ստեղծարար և պրոֆեսիոնալ մոտեցումը: Ընկերությունը ներկայումս ունի արտադրության 3 ճյուղ՝ կերամիկական ու դեկորատիվ սալիկների, բնական քարերից խճանկարների, դեկորատիվ սպասքի և հուշանվերների:

Ավելի քան մեկ տասնամյակի փորձի արդյունքում ձևավորված հմուտ արվեստագետների, դիզայներների, խեցեգործների և փայտագործների մեծ թիմը կարող է լուծում գտնել նույնիսկ ամենաանհնար թվացող խնդիրների համար: