MAC

Կոսմետիկա յուրաքանչյուր ռասայի, սեռի և տարիքի մարդկանց համար. սա է M.A.C բրենդի կարգախոսը: Բրենդի կոսմետիկան, որն ունի գույների և տոների լայն տեսականի, ստեղծված է յուրաքանչյուրի վառ անհատականությունը ընդգծելու համար:

Արտադրանքի ունիկալ բանաձևն ապահովում է դիմահարդարման երկարատևությունը. այն չի մաքրվում նույնիսկ ամենաերկար ցուցադրությունների և նկարահանումների ժամանակ: Միևնույն ժամանակ բրենդը հարմար է օգտագործել առօրյա դիմահարդարման համար: