Light Affect բրենդը հիմնադրվել է 2016 թվականին Հայաստանում: Բրենդը համագործակցում է մի շարք հայ դիզայներների և արտիստների հետ և արտադրվում է բացառապես Հայաստանում: Ապրանքանիշը ներկայացնում է հետաքրքիր, նորաոճ և երիտասարդների համար նախատեսված հագուստ՝ ոգեշնչված հայկական մշակույթից:
Բրենդի գաղափարական հիմքում ընկած է հայ իրականության և մշակույթի առանձնահատկությունների ներկայացում հետաքրքիր լուծումների և բարձր որակի համադրությամբ: