Lacoste

«Կյանքը հիասքանչ սպորտ է» նշանաբանով Lacoste ապրանքանիշն ստեղծվել է հայտնի ֆրանսիացի թենիսիստ Ռենե Լակոստի կողմից 1933 թվականին: Հագուստի յուրօրինակ նմուշներ ստեղծող Lacoste ընկերությունը մինչ այսօր հանդիսանում է անփոխարինելի ապրանքանիշ որակյալ հագուստ նախընտրողների համար: Lacoste-ն այսօր թողարկում է ինչպես սպորտային և ազատ ոճի հագուստ, կոշիկներ և աքսեսուարներ, այնպես էլ «L!VE» անունով հատուկ հավաքածու, որը գեղեցիկ և հարմարավետ է ողջ ընտանիքի համար:

Այսօր շատերի համար ընտանեկան բրենդ համարվող ֆրանսիական հանրահայտ Lacoste ապրանքանիշը պաշտոնապես ներկայացված է աշխարհի ավելի քան 200 երկրում: