Kokchian

Kokchian հայկական ապրանքանիշը հիմնադրվել է 2014 թվականին՝ ներկայանալով իր ոսկյա զարդերով: 2016 թվականին սկսել է նաև արծաթյա զարդերի արտադրություն: Ապրանքանիշի ոգեշնչման աղբյուրը նրբագեղ ու նպատակասլաց կինն է, ով միշտ ձգտում է լինել առանձնահատուկ: Դիզայների մտքի և ընկալման արդյունքը եզակի արծաթյա զարդերն են՝ նախատեսված տարբեր ոճեր նախընտրողների համար: