Guess

Արկածային, երիտասարդ և սեքսուալ՝ այսպես կարելի է բնութագրել ամերիկյան աշխարհահռչակ GUESS բրենդը։ GUESS-ը հիմնադրվել է 1981 թվականին։ Բրենդի պատմությունն սկսվում է ջինսե տաբատների հավաքածուի ստեղծումից։ Միավորելով եվրոպական նրբագեղությունն ու ամերիկյան նորաձևության թրենդները՝ Մարչիանո եղբայրներն ստեղծեցին ջինսե տաբատների  յուրօրինակ նմուշներ, որոնք դարձան հեղաշրջիչ դենիմի աշխարհում։

Իր գոյության 40 տարիների ընթացքում GUESS-ը դարձավ պրեմիում դասի ամենահաջողված բրենդներից մեկը։ Ընդլայնելով իր տեսականին՝ այժմ ապրանքանիշն առաջարկում է կանացի, տղամարդկանց և մանկական հագուստի, աքսեսուարների, ժամացույցների ու զարդերի ոճային տեսականի։