Gant

Gant-ը ամերիկյան և շվեդական հագուստի բրենդ է, որը հիմնադրվել է 1949 թվականին։ Gant-ը ներկայացված է 70 երկրներում և հասանելի է ողջ աշխարհում թվով 4 000-ից ավել խանութ-սրահներում: Ապրանքանիշն ունի երեք տարբեր հավաքածուների ճյուղեր՝ GANT, GANT Diamond G and GANT Rugg: Մինչև 1960-ականները GANT-ը մասնագիտացված էր միայն վերնաշապիկների արտադրման մեջ, սակայն հաջողության հետ մեկտեղ առաջ է գալիս տեսականին լայնացնելու գաղափարը, և 1971թ բրենդը սկսում է արտադրել իր առաջին ամերիկյան սպորտային հագուստի հավաքածուն, որն իր մեջ ներառում է նաև փողկապներ, տաբատներ և ռեգբի շապիկներ: