ECCO

ECCO-ն դանիական կոշիկի բրենդ է, որը հիմնադրվել է 1963 թվականին:

Արդեն 60 տարի ECCO-ն համաշխարհային կոշիկի արտադրողների թոփ 3-ի մեջ է մտնում:
Ավելին` բրենդը ոչ միայն առաջատար է կոշիկի արտադրության, այլ նաև կաշվի արտադրության ոլորտում:

Բրենդն արտադրում է առօրյա, դասական և սպորտային կոշիկներ կանանց, տղամարդկանց և երեխաների համար: ECCO-ի յուրաքանչյուր կոշիկի հիմքում ընկած են նորարարական տեխնոլոգինաերը, հարմարավետությունը և նորաձև դիզայնը:

Ներկայացնենք բրենդի տեխնոլոգիաներից մի քանիսը.

  1. ECCO FLUIDFORM™ INJECTION տեխնոլոգիա:  Այս տեխնոլոգիայի շնորհիվ փափուկ ներդիրը հարմարեցվում է ոտքի ձևին՝ հաղորդելով  ճկունություն և գերհարմարավետություն:
  2.  SHOCK THRU տեխնոլոգիա: Այս տեխնոլոգիան կլանում է արտաքին հարվածները, հանգիստ է պահում ոտքը և միաձուլում նորաձև դիզայնը նորարարական տեխնոլոգիաների հետ:
  3.  GORE-TEX® տեխնոլոգիա:  Այն ցանկացած եղանակին ոտքը պահում է չոր՝ կանխարգելելով ջրի ներթափանցումը և ոտքի քրտնելը: Այս տեխնոլոգիայով կոշիկները նաև ունեն մեմբրանային շերտ, որը պաշտպանում է ցրտից:

Կոշիկներից յուրաքանչյուրում առաջնայինը հարմարավետությունն ու նորաձև դիզայնն է: Իսկ բրենդի արտոնագրված համակարգերի շնորհիվ՝ բոլոր մոդելները տարբերվում են իրենց յուրահատկություններով և առավելություններով: