Վառ և խենթ ցուցափեղկերի, ինչպես նաև խելահեղ դիզայնի շնորհիվ Desigual-ն առանձնանում է հարյուրավոր այլ բրենդային խանութներից։
Իսպանական բրենդը համաշխարհային նորաձևության ոլորտում յուրօրինակ և թրենդային արտադրողի անուն է ձեռք բերել՝ շեշտը դնելով զգացմունքայնության և հագուստի տարբերվող դիզայնի վրա: Ապրանքանիշը ներկայացված է աշխարհի շուրջ 100 երկրներում։