Dalma Gold Gallery ոսկու սրահը գործում է 2013 թվականից Դալմա Գարդեն Մոլի 2-րդ հարկում: Սրահում ներկայացված են ինչպես միջազգային բրենդներ, այնպես էլ` հայ արհեստագործների պատրաստած ինքնատիպ զարդերն ու ոսկյա և արծաթյա հուշանվերները:
Այստեղ յուրաքանչյուրը կգտնի իր նախասիրություններին և բյուջեին համապատասխան նվերներ: Բրենդի նպատակն է ստեղծել ապահով միջավայր և բարձրակարգ սպասարկում իր հաճախորդների համար, բավարարել յուրաքանչյուր՝ նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդի պահանջները: