Gerry Weber-ը արագ զարգացող ապրանքանիշ է, որը ներկայացնում է հետաքրքիր, ժամանակակից ու որակյալ կանացի հագուստ: Gerry Weber ընկերությունն առաջարկում է բարձր նորաձևություն՝ հստակ պատկերացում ունենալով իր հաճախորդների մասին:
Ապրանքանիշը ժամանակակից լինելու հետ մեկտեղ չի կորցնում իր ոճը: Gerry Weber անվանումն ասոցացվում է այն կենսակերպի հետ, որում կարևոր են ոճի միտումներն ու դետալները: Բրենդի հաճախորդը գիտի, թե ուր է գնում և ինչպես պետք է ընդգծի իր անհատականությունն այդ ճանապարհին: