Andrea Marazzini

Andrea Marazzini խանութ-սրահը հիմնադրվել է 1997 թվականին: Այս իտալական ապրանքանիշի զարդերի նմուշներն ստեղծվում են բրենդի վարպետների կողմից: Զարդերից յուրաքանչյուրն ինքնին արվեստ է: Վարպետներն ստեղծում են ժամանակակից նորաձևությանը համահունչ գլուխգործոցներ՝ յուրաքանչյուր զարդի պատրաստման գործընթացում ձեռքով պտտելով ռոդիումապատ կամ ոսկեպատ մետաղը: Ապրանքանիշը համագործակցում է հանրաճանաչ Swarovski բրենդի հետ, այդ պատճառով զարդերը համադրված են սերտիֆիկացված Swarovski բյուրեղներով, ինչպես նաև իտալական ապակիով (Murano) և բնական քարերով: