90-ականների շունչը քո զգեստապահարանում

Նորաձևության աշխարհում անցյալի թրենդները հաճախ են վերադառնում, իհարկե, նոր մոտեցումներով։
04.02.2021

90-ականների նորաձևությունը զարգանում էր մի քանի ուղղություններով, սակայն, դրանցից բոլորին էլ համախմբում էր այդ ժամանակաշրջանին բնորոշ ապստամբ ոգին։ Այդ շրջանի նորաձևության շատ տարրեր այսօր էլ առկա են մեր զգեստապահարանում, ինչպես օրինակ՝ ազատ ուրվագծերով ու լայն ուսերով հագուստը, մինի կիսաշրջազգեստներն ու վառ գույները։ 

90-ականներից ոգեշնչված նորաձևության վերջին միտումների մասին կխոսենք այս բլոգում։ 

Պուտավոր պրինտ

«Սիրունիկը» ֆիլմի տեսարաններից մեկի՝ պոլոյի մրցաշարի ժամանակ, գլխավոր հերոսուհու պուտավոր պրինտով զգեստը 90-ականներին բնորոշ տպվածք ուներ, որը մինչ այսօր էլ թրենդային է։ Դալմա Գարդեն Մոլի Mango և Stradivarius խանութ-սրահներում կարող եք գտնել պուտավոր պրինտով հագուստ ու զգեստներ։ 

Հոլիդեյ ջինսե տաբատներ

Օվերսայզ և ազատ հագուստի տարածմանը զուգահեռ՝ 90-ականներին մեծ տարածում գտան նաև հոլիդեյ ջինսերը։ Այս տարի նման տաբատները կրկին թրենդային են։ Դալմա Գարդեն Մոլի գրեթե բոլոր խանութներում էլ կգտնեք նման մոդելներ։ Պարզապես այցելեք Zara, Mango և Pull & Bear խանութ-սրահներ ու ընտրեք այն տարբերակները, որոնք ամենաշատն են համապատասխանում ձեր նախընտրություններին։ 

Լաքապատ հագուստ

90-ականների արդյունաբերական առաջընթացն արտահայտվեց նաև ժամանակաշրջանի նորաձևության մեջ, ինչի շնորհիվ լաքապատ կաշվից ֆուտուրիստական լուքերը դարձան թրենդային։ Դրանք հիմա էլ նորաձև են փոքր-ինչ այլ ձևվածքով և հասանելի են Դալմայի Bershka խանութ-սրահում։

Վանդակավոր նախշով կիսաշրջազգեստներ

90-ականների ամենաթրենդային վանդակավոր նախշն ու կարճ կիսաշրջազգեստներն այսօր էլ շատ նորաձև են։ Այդ պատճառով էլ անհնար է քայլել Դալմա Գարդեն Մոլի խանութ-սրահներով ու չգնել մի քանիսը։ Մոլի Stradivarius խանութ-սրահը կզարմացնի ներկայացված բազում տարբերակներով։

Քեզ կհետաքրքրի նաև