Մաշկի խնամքն աշնանը և ձմռանը

Մաշկաբաններն ու կոսմետոլոգները համարում են այս շրջանը գեղեցկության ամիսներ, ինչի հետ հնարավոր չէ չհամաձայնվել։
15.11.2021

Աշունն ու ձմեռն իսկապես ամենալավ շրջանն է մաշկի խնամքի համար։ Չէ որ ամռան արևոտ ու տաք օրերից հետո մաշկը չորանում է կամ յուղոտվում, մաշկի վրա նկատվում են գոյացություններ, գրգռված հատվածներ։ Այս ամենն անխուսափելի է, քանի որ եղանակային պայմանների փոփոխությունները հնարավոր չէ կանխել։ Սակայն մաշկի խնդիրները կանխարգելելու նպատակով մենք կարող ենք ճիշտ խնամել մեր մաշկը և օգտագործել միայն որակյալ խնամքի պարագաներ։  

Հրաժարվեք սպիրտային հիմքով տոնիկներից ու դեմքը մաքրող հեղուկներից։ Օգտագործեք ավելի նուրբ հիմքով նյութեր՝ կրեմային տեքստուրայով, քանի որ դրանք չեն չորացնում մաշկը։ Շատ լավ տարբերակներ են դեմքի մաքրող փրփուրները, որոնց մեջ կան հիդրոֆիլային յուղեր։ 

Չմոռանաք պիլինգների մասին։ Յուղոտ մաշկի դեպքում շաբաթական մեկ անգամ կատարեք դեմքի պիլինգ, իսկ չոր մաշկի դեպքում՝ երկու շաբաթը մեկ։ Սկրաբերը խորը մաքրում են մաշկը և ծակոտիները։ Ամառային արևայրուքից հետո մաշկին անհրաժեշտ են թթուներ, ինչը կարող եք ստանալ թթվային պիլինգների և քսուկների միջոցով։ Թթվային պիլինգից առաջ անհրաժեշտ է խորհրդակցել մաշկաբանի հետ, ընտրել Ձեր մաշկին համապատասխան թթուներ, որից հետո արդեն կատարել պիլինգ։ Տնային պայմաններում այս պրոցեդուրան արգելված է։

Ամառային տաք օրերից հետո պետք է ավելացնել նաև դեմքի խոնավեցումը։ Շաբաթական երկու անգամ օգտագործեք դեմքը խոնավեցնող դիմակներ, նախապատվություն տվեք ավելի յուղոտ հիմքով կրեմներին, որոնց մեջ կա հիալուրոնաթթու։ Խոնավեցնող կրեմներին զուգահեռ օգտագործեք նաև սնուցող կրեմներ և շիճուկներ։ Ձեր մաշկին համապատասխան՝ ճիշտ ընտրված խնամքի միջոցները, հաճախակի օգտագործման դեպքում կլուծեն բոլոր խնդիրները։  

Օրինակ՝ աշնանային ցուրտ օրերին առաջանում է վնասված մազանոթների խնդիր: Մազանոթները մարդու բոլոր հյուսվածքներով անցնող արյունատար մանրագույն անոթներն են։ Մազանոթների լայնացման հետևանքով առաջանում է կուպերոզ, որն արտահայտվում է մաշկի անոթների տեսանելի արտահայտավծությամբ։ Այդ խնդրից խուսապելու համար խորհուրդ է տրվում օգտագործել cold-cream քսուկներ, ինչպես նաև կուպերոզի դեմ կրեմներ:  

Դեմքի մասին հոգ տանելով չենք մոռանում մարմնի և ձեռքերի մաշկի մասին, որոնք պահանջում են ոչ պակաս ուշադրություն և խնամք։  Աշնանային ցուրտ օրերին ձեռքերի մաշկը շատ հեշտ ու արագ չորանում է, թեփոտում է և վնասվում։ Դրանից խուսափելու համար միշտ պայուսակի մեջ ունեցեք խոնավեցնող կրեմ։ Աշնանը և ձմռանը կարող եք օգտագործել նաև «cream-butter» կրեմներ, քանի որ դրանք ավելի լավ են փափկեցնում մաշկը։

Եթե ցանկանում եք ունենալ հարթ ու գեղեցիկ մաշկ նույնիսկ խոր աշնանը և ձմռանը, ապա հարկավոր է շաբաթական երկու անգամ լոգանք ընդունելիս օգտագործել մարմնի սկրաբ։ Պարբերաբար օգտագործման դեպքում այն ամբողջությամբ կհարթեցնի մաշկը։ Չմոռանաք սկրաբն օգտագործել նաև ձեռքերի համար։ Լոգանքից հետո անպայման օգտագործեք խոնավեցնող կամ սնուցող body-butter կրեմներ։  

Այս պարզ ընթացակարգը պահպանելու դեպքում ցուրտ ամիսներին Դուք կունենաք հարթ ու փափուկ մաշկ, առանց որևէ խնդրի։ Նշված պրոցեդուրաների էֆեկտիվությունը կապահովեն միայն բարձր որակի ապրանքները, որոնք կարող եք գտնել Դալմա Գարդեն մոլի Nairian, L’Occitane, The Face Shop, The Fresh Line, AlfaDea, Organicus, Yves Rocher խանութ-սրահներում։

Քեզ կհետաքրքրի նաև