Lavare

Lavare ընկերությունը, կարևորելով շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրը, իր գործունեությունն իրականացնում է Green Earth տեխնոլոգիայով, որի մաքրման արդյունքում չեն օգտագործվում բնությանը վնաս հասցնող քիմիական հավելումներ: Այս գործընթացում որպես մաքրող միջոց օգտագործվում է հեղուկ սիլիկոնը, ինչը քիմիապես իներտ է և չի անդրադառնում գործվածքային մանրաթելերի վրա:

Ընկերությունն առաջարկում է հետևյալ ծառայությունները՝ Eco Clean բնական մաքրում, թավշյա, կաշվե և մորթյա իրերի մաքրում և ներկում, քիմմաքրում, կեղտաբծերի մաքրում, խոնավ մաքրում, անջրանցիկություն, հատուկ մշակում, արդուկում, լվացք, դերձակի ծառայություն: