Zarina-ն ներկայացրել է իր նոր #ՈՒԺԸՔՈՄԵՋԷ հավաքածուն, որի դեմքն է դերասանուհի և հաղորդավարուհի Եկատերինա Վարնավան, իսկ նոր հավաքածուն ներկայացնող գովազդային տեսահոլովակը նկարահանել է հայտնի ռեժիսոր Աննա Մելիքյանը։
Հավաքածուն ներկայացնում է էլեգանտ եռյակ-կոստյումներ, տվիդից և էկոկաշվից կոմպլեկտներ և այլ նորույթներ, որոնք հնարավորություն են տալիս տարբերվել ուժեղ ու միևնույն ժամանակ կանացի տեսակով։ Zarina-ի նպատակն է դարձնել նորաձևությունը հասանելի յուրաքանչյուր կնոջ համար։ Նոր հավաքածուն արդեն Դալմա Գարդեն մոլի նորաբաց խանութ-սրահում է։
«Gotcha»-ն ներկայացնում է Հայաստանում իր տեսակով եզակի ասիական բոբա թեյերը, ինչպես նաև կաթնային թեյերի, սուրճերի, մաչա թեյերի, ըմպելիքների և մոչի պաղպաղակների ու քաղցրավենիքների բացառիկ տեսականի:
«Gotcha»-ի համար առաջնահերթություն են որակի և սպասարկման բարձր մակարդակի ապահովումը: Այն իր առաջին մասնաճյուղը բացել է 2020 թ. Կասկադում, և նոր մասնաճյուղերի բացումը շարունակական է:
Maryco մուլտիբրենդային խանութ-կղզյակը ներկայացված է Դալմայում։
Վայր, որտեղ յուրաքանչյուր աղջիկ կկարողանա լիցքավորվել խանութին հատուկ տրամադրությամբ, ինչպես նաև՝ փորձել ամենաթրենդային զարդերը։
MARYCO բրենդը ստեղծվել է 2020 թվականի փետրվարին և դարձել է հարթակ յուրահատուկ զարդերի սիրահարների համար։
Խանութ սրահում ներկայացվող ապրանքանիշները՝ Mayol, Luv AJ, Timeless Pearly, Mishky, Eshvi, Saf Safu, Arïane, Sandralexandra, Mathe.
Դալմա Գարդեն Մոլում իր դռները բացեց հայտնի Gant ապրանքանիշի խանութ-սրահը։
Gant-ը ամերիկյան և շվեդական հագուստի բրենդ է, որը հիմնադրվել է 1949 թվականին։ Այն ներկայացված է 70 երկրներում և հասանելի է ողջ աշխարհում թվով 4000-ից ավել խանութ-սրահներում: Մինչև 1960-ականներ GANT-ը մասնագիտացված էր միայն վերնաշապիկների արտադրության մեջ, սակայն հաջողության հետ մեկտեղ առաջ եկավ տեսականին մեծացնելու գաղափարը, և 1971թ բրենդը սկսեց արտադրել իր առաջին ամերիկյան սպորտային հագուստի հավաքածուն, որն իր մեջ ներառում էր նաև փողկապներ, տաբատներ և ռեգբի շապիկներ:
Այժմ բրենդը հայտնի է ողջ աշխարհում որպես գերազանց որակի ներկայացուցիչ և չի դադարում զարգանալ ու մնալ հավատարիմ Էլիոթ Գանտի երբեմնի ասված խոսքերին․ «Եկե՛կ չփորձենք լինել ամեն ինչ բոլորի համար, մենք անհատականություններ ենք: Երբ մտածում ես ինքդ քո մասին, դու կարող ես տարբերվել քո ճաշակով»։
Հանրահայտ իտալական Original Marines ապրանքանիշը 1983թ-ից ի վեր առաջարկում է ամենօրյա և սպորտային հագուստի լայն ընտրանի նորածինների, դպրոցական երեխաների և դեռահասների համար։
Ապրանքանիշն արդեն իր դռները բացել է Դալմա Գարդեն Մոլում։