Solara Fast Charger-ն արդեն Դալմայում է։

Լավ նորություն էլեկտրոմոբիլների սիրահարների համար։ Solara Fast Charger-ն արդեն Դալմայում է։ Մինչ դու գնումներ ես կատարում, քո մեքենան արագ լիցքավորվում է։ Մեր կայանով հնարավոր է միանգամից լիցքավորել 3 էլեկտրոմոբիլ։ Գերարագ լիցքավորումը իրականացվում է 25 րոպեից մինչև 1 ժամում։ Ներբեռնի՛ր հավելվածը ու այսուհետ լիցքավորի՛ր քո էլեկտրոմոբիլը Դալմա Գարդեն մոլի կայանատեղիում։

15.11.2021
Քեզ կհետաքրքրի նաև
Մի շարք բերնդներ՝ մեկ անունի ներքո
Scarpe mulitbrand-ն արդեն Դալմայում

Scarpe Multibrand-ը հանդիսանում է հանրահայտ Carpisa, Geox, ECCO, Clarks, Pepe Jeans, Vagabond, Frau, Greyder, Imac, XTI, Rieker, Tata Italy բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Նման հայտնի բրենդների ներկայացումը մեկ խանութ-սրահում թույլ է տալիս, որպեսզի սպառողն ունենա ընտրության լայն հնարավորություն և կատարի իր ճաշակին ու նախասիրություններին համապատասխան գնումներ։

Scarpe Multibrand-ը թույլ է տալիս ստեղծել ուրույն ոճ՝ համադրելով աշխարհի տարբեր ու լավագույն ապրանքանիշերը։

17.03.2023
Benetton Kids-ը շուտով Դալմայում

The United Colors Of Benetton-ի սիրահաների համար ևս մեկ ուրախալի լուր․ շուտով Դալայում կգործի նաև Benetton Kids-ը։ 

Benetton-ը միջազգային բրենդ է, որը 1965 թվականից միավորում է գույներն ու իտալական ոճի էներգիան։ United Colors of Benetton-ը հարգում է ավանդույթը և միևնույն ժամանակ զգում է քաղաքային ոճի վերջին միտումները՝ սեզոնից սեզոն ստեղծելով նորաձև պատկերներ: Այն իր մեջ միավորում է հարմարավետությունը և նրբագեղությունը: Բրենդի ոճը ամբողջությամբ ներկայացնում է հագնվելու իտալական մոտեցումը՝ մեծ ուշադրություն դարձնելով մանրուքներին և բարձր որակին:

Սոցիալական ներդրումը ապրանքանիշի գաղափարախոսության հիմնական կետն է, դրա գործունեությունն ուղեկցվում է՝ կարևորելով շրջակա միջավայրը և մարդկանց նկատմամբ հարգանքը:

10.03.2023
Bolsero-ն Դալմայում

Աքսեսուարների և պայուսակների խանութների շարքեին այժմ ավելացել է ևս մեկը՝ Bolsero-ն։ Հայաստանում այս բրենդը արդեն հասցրել դառնալ շատերի սիրելին իր գունեղ և բազմազան հավաքածուներով։ 

Բոլսեռոն գեղեցիկի ու ընդգծված ոճի մեկտեղումն է, ուղղորդված ստեղծելու և հաճախորդին մատուցելու բացառապես նորաոճ, ակտուալ գաղափարներ։
Ապրանքանիշը  ներկայացնում է պայուսակների ու աքսեսուարների հավաքածու, որի հիմքում  ստեղծագործական միտքը, որակն ու հարմարավետությունն է՝ հիմնված  հաճախորդների պահանջի վրա:

Bolsero-ի սրահը կգտնեք Դալմայի 2-րդ հարկում՝ Dalma Gold Gallery-ի հարվենությամբ։

10.03.2023
Գարնանային մեծ խաղարկություն Դալմայում

Ուղևորություն դեպի Շրի Լանկա, հանգստյան փաթեթներ, ուղղաթիռով թռիչքներ և հարյուրավոր անակնկալներ Դալմայի խանութ-սրահներից։

Խաղարկությանը մասնակցելու պայմանները․
- Մինչև մայիսի 5-ը կատարել գնումներ Դալմայի խանութներից (բացի Yerevan City սուպերմարկետից և Natali Pharm դեղատնից)։
- Հավաքել 30․000 դրամ և ավել ՀԴՄ կտրոններ (1 կտրոնի նվազագույն գումարը՝ 5000 դրամ)։
- Կտրոններով մոտենալ Դալմայի ինֆոկետ։
- Գրանցվել և քաշել կտրոն։
- Տեղում շահել նվերներ կամ ուղեգիր դեպի մեծ խաղարկություն։
- Շահող կտրոն քաշելու դեպքում մոտենալ համապատասխան խանութ, սննդի կետ կամ փաթեթավորման կետ։

Մեծ խաղարկությունը կամփոփենք մայիսի 8-ին օնլայն տարբերակով։

Խաղարկության մասնակցության դեպքում տվյալ կտրոններով գնված ապրանքը վերադարձի ենթակա չէ։
*Կտրոնների սպառվելուն պես խաղարկությունը դադարեցվելու է։

10.03.2023