Tamaris ապրանքանիշը Դալմա Գարդեն Մոլում է։
Tamaris գերմանական ապրանքանիշը ներկայացնում է հարմարավետ ու նորաձեւ կանացի կոշիկներ ու պայուսակներ։ Tamaris-ի մոդելները իմաստավորված են, հարմարավետ ու հասանելի։
Tamaris-ը բաղկացած է 3 ուղղությունից՝ Tamaris Fashletics, Tamaris Heart & Sole եւ Tamaris PureRelax:
Tamaris Fashletics-ը կանացի սպորտային կոշիկների կապսուլային հավաքածու է, որը իր մեջ համատեղել է էլեգանտությունն ու հարմարավետությունը։ Այն աչքի է ընկնում յուրահատուկ համադրություններով ու գերթեթեւ տակացուներով։
Tamaris Heart & Sole-ը հարմարավետության ու կանացիության միաձուլումն է բարձրակրունկ կոշիկներում։ Առանցքային առանձնահատկությունը օրթոպեդ ներդիրն է։
Tamaris PureRelax-ը համատեղում է նորաձեւ դիզայնը եւ RELAX FIT համակարգի որակի բարձր ստանդարտները։ Այս շարքի մոդելները հարմար են ցանկանած տեսակի ոտնաթաթին։
Tamaris ապրանքանիշը գնորդներին գոհացնելու համար մշտապես կատարելագործում է կոշիկի պատրաստման նորարարական տեխնոլոգիաները։ Կրելու ընթացքում կայունությունն ու հարմարավետությունը, ինչպես նաեւ արտադրման բարձր որակը հիմնական առաջնահերթություններն են։ Կոշիկի արտադրման մեջ օգտագործվում են մի շարք արտոնագրված
տեխնոլոգիաներ, ինչպիսին են ANTIshokk-ն եւ TOUCHi-ը։
Scarpe Multibrand-ը հանդիսանում է հանրահայտ Carpisa, Geox, ECCO, Clarks, Pepe Jeans, Vagabond, Frau, Greyder, Imac, XTI, Rieker, Tata Italy բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
Նման հայտնի բրենդների ներկայացումը մեկ խանութ-սրահում թույլ է տալիս, որպեսզի սպառողն ունենա ընտրության լայն հնարավորություն և կատարի իր ճաշակին ու նախասիրություններին համապատասխան գնումներ։
Scarpe Multibrand-ը թույլ է տալիս ստեղծել ուրույն ոճ՝ համադրելով աշխարհի տարբեր ու լավագույն ապրանքանիշերը։
The United Colors Of Benetton-ի սիրահաների համար ևս մեկ ուրախալի լուր․ շուտով Դալայում կգործի նաև Benetton Kids-ը։
Benetton-ը միջազգային բրենդ է, որը 1965 թվականից միավորում է գույներն ու իտալական ոճի էներգիան։ United Colors of Benetton-ը հարգում է ավանդույթը և միևնույն ժամանակ զգում է քաղաքային ոճի վերջին միտումները՝ սեզոնից սեզոն ստեղծելով նորաձև պատկերներ: Այն իր մեջ միավորում է հարմարավետությունը և նրբագեղությունը: Բրենդի ոճը ամբողջությամբ ներկայացնում է հագնվելու իտալական մոտեցումը՝ մեծ ուշադրություն դարձնելով մանրուքներին և բարձր որակին:
Սոցիալական ներդրումը ապրանքանիշի գաղափարախոսության հիմնական կետն է, դրա գործունեությունն ուղեկցվում է՝ կարևորելով շրջակա միջավայրը և մարդկանց նկատմամբ հարգանքը:
Աքսեսուարների և պայուսակների խանութների շարքեին այժմ ավելացել է ևս մեկը՝ Bolsero-ն։ Հայաստանում այս բրենդը արդեն հասցրել դառնալ շատերի սիրելին իր գունեղ և բազմազան հավաքածուներով։
Բոլսեռոն գեղեցիկի ու ընդգծված ոճի մեկտեղումն է, ուղղորդված ստեղծելու և հաճախորդին մատուցելու բացառապես նորաոճ, ակտուալ գաղափարներ։
Ապրանքանիշը ներկայացնում է պայուսակների ու աքսեսուարների հավաքածու, որի հիմքում ստեղծագործական միտքը, որակն ու հարմարավետությունն է՝ հիմնված հաճախորդների պահանջի վրա:
Bolsero-ի սրահը կգտնեք Դալմայի 2-րդ հարկում՝ Dalma Gold Gallery-ի հարվենությամբ։
Ուղևորություն դեպի Շրի Լանկա, հանգստյան փաթեթներ, ուղղաթիռով թռիչքներ և հարյուրավոր անակնկալներ Դալմայի խանութ-սրահներից։
Խաղարկությանը մասնակցելու պայմանները․
- Մինչև մայիսի 5-ը կատարել գնումներ Դալմայի խանութներից (բացի Yerevan City սուպերմարկետից և Natali Pharm դեղատնից)։
- Հավաքել 30․000 դրամ և ավել ՀԴՄ կտրոններ (1 կտրոնի նվազագույն գումարը՝ 5000 դրամ)։
- Կտրոններով մոտենալ Դալմայի ինֆոկետ։
- Գրանցվել և քաշել կտրոն։
- Տեղում շահել նվերներ կամ ուղեգիր դեպի մեծ խաղարկություն։
- Շահող կտրոն քաշելու դեպքում մոտենալ համապատասխան խանութ, սննդի կետ կամ փաթեթավորման կետ։
Մեծ խաղարկությունը կամփոփենք մայիսի 8-ին օնլայն տարբերակով։
Խաղարկության մասնակցության դեպքում տվյալ կտրոններով գնված ապրանքը վերադարձի ենթակա չէ։
*Կտրոնների սպառվելուն պես խաղարկությունը դադարեցվելու է։