Gant հայտնի ապրանքանիշը` Դալմայում

Դալմա Գարդեն Մոլում իր դռները բացեց հայտնի Gant ապրանքանիշի խանութ-սրահը։ 

Gant-ը ամերիկյան և շվեդական հագուստի բրենդ է, որը հիմնադրվել է 1949 թվականին։ Այն ներկայացված է 70 երկրներում և հասանելի է ողջ աշխարհում թվով 4000-ից ավել խանութ-սրահներում: Մինչև 1960-ականներ GANT-ը մասնագիտացված էր միայն վերնաշապիկների արտադրության մեջ, սակայն հաջողության հետ մեկտեղ առաջ եկավ տեսականին մեծացնելու գաղափարը, և 1971թ բրենդը սկսեց արտադրել իր առաջին ամերիկյան սպորտային հագուստի հավաքածուն, որն իր մեջ ներառում էր նաև փողկապներ, տաբատներ և ռեգբի շապիկներ:

Այժմ բրենդը հայտնի է ողջ աշխարհում որպես գերազանց որակի ներկայացուցիչ և չի դադարում զարգանալ ու մնալ հավատարիմ Էլիոթ Գանտի երբեմնի ասված խոսքերին․ «Եկե՛կ չփորձենք լինել ամեն ինչ բոլորի համար, մենք անհատականություններ ենք: Երբ մտածում ես ինքդ քո մասին, դու կարող ես տարբերվել քո ճաշակով»։

20.05.2022
Քեզ կհետաքրքրի նաև
Նոր բրենդ ամենափոքրիկների և նրանց ծնողների համար

Mamas & Papas-ը  նորաթուխ ծնողներին և իրենց ընտանիքներին օժանդակող ծառայություններ մատուցելու, ավելի քան 40 տարվա փորձով բրենդ է:

Այստեղ կգտնեք մանկասայլակներից մինչև ավտոմեքենայի նստատեղեր, մահճակալներից մինչև մանկական հագուստ, ինչպես նաև մանկական կահույքի մեծ տեսականի: Mamas & Papas-ը բավարարում է երիտասարդ ծնողների և երեխաների կարիքները, տրամադրելով խորհրդատվություն բոլոր հարցերով` կերակրումից մինչև առաջին անհրաժեշըության ապրանքների ընտրություն: Այս ամենի ապացույցը բազմաթիվ մրցանակներն են և հազարավոր երջանիկ ծնողների կարծիքները:

Բացումը՝ հունիսի 1-ին, Դալմայի 2-րդ հարկում։

16.05.2023
Դանիական ECCO-ն շուտով Դալմայում

Հանրահայտ դանիական Ecco բրենդը շուտով՝ Դալմայում։ Բացումը կլինի մայիսի 20-ին ժամը 19։00-ին։

ECCO-ն դանիական կոշիկի բրենդ է, որը հիմնադրվել է 1963 թվականին:

Արդեն 60 տարի ECCO-ն համաշխարհային կոշիկի արտադրողների թոփ 3-ի մեջ է մտնում:
Ավելին` բրենդը ոչ միայն առաջատար է կոշիկի արտադրության, այլ նաև կաշվի արտադրության ոլորտում:

Բրենդն արտադրում է առօրյա, դասական և սպորտային կոշիկներ կանանց, տղամարդկանց և երեխաների համար: ECCO-ի յուրաքանչյուր կոշիկի հիմքում ընկած են նորարարական տեխնոլոգինաերը, հարմարավետությունը և նորաձև դիզայնը:

Ներկայացնենք բրենդի տեխնոլոգիաներից մի քանիսը.

  1. ECCO FLUIDFORM™ INJECTION տեխնոլոգիա:  Այս տեխնոլոգիայի շնորհիվ փափուկ ներդիրը հարմարեցվում է ոտքի ձևին՝ հաղորդելով  ճկունություն և գերհարմարավետություն:
  2.  SHOCK THRU տեխնոլոգիա: Այս տեխնոլոգիան կլանում է արտաքին հարվածները, հանգիստ է պահում ոտքը և միաձուլում նորաձև դիզայնը նորարարական տեխնոլոգիաների հետ:
  3.  GORE-TEX® տեխնոլոգիա:  Այն ցանկացած եղանակին ոտքը պահում է չոր՝ կանխարգելելով ջրի ներթափանցումը և ոտքի քրտնելը: Այս տեխնոլոգիայով կոշիկները նաև ունեն մեմբրանային շերտ, որը պաշտպանում է ցրտից:

Կոշիկներից յուրաքանչյուրում առաջնայինը հարմարավետությունն ու նորաձև դիզայնն է: Իսկ բրենդի արտոնագրված համակարգերի շնորհիվ՝ բոլոր մոդելները տարբերվում են իրենց յուրահատկություններով և առավելություններով:

25.04.2023
Մի շարք բերնդներ՝ մեկ անունի ներքո
Scarpe mulitbrand-ն արդեն Դալմայում

Scarpe Multibrand-ը հանդիսանում է հանրահայտ Carpisa, Geox, ECCO, Clarks, Pepe Jeans, Vagabond, Frau, Greyder, Imac, XTI, Rieker, Tata Italy բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Նման հայտնի բրենդների ներկայացումը մեկ խանութ-սրահում թույլ է տալիս, որպեսզի սպառողն ունենա ընտրության լայն հնարավորություն և կատարի իր ճաշակին ու նախասիրություններին համապատասխան գնումներ։

Scarpe Multibrand-ը թույլ է տալիս ստեղծել ուրույն ոճ՝ համադրելով աշխարհի տարբեր ու լավագույն ապրանքանիշերը։

17.03.2023
Benetton Kids-ը արդեն Դալմայում է

The United Colors Of Benetton-ի սիրահաների համար ևս մեկ ուրախալի լուր․ շուտով Դալայում կգործի նաև Benetton Kids-ը։ 

Benetton-ը միջազգային բրենդ է, որը 1965 թվականից միավորում է գույներն ու իտալական ոճի էներգիան։ United Colors of Benetton-ը հարգում է ավանդույթը և միևնույն ժամանակ զգում է քաղաքային ոճի վերջին միտումները՝ սեզոնից սեզոն ստեղծելով նորաձև պատկերներ: Այն իր մեջ միավորում է հարմարավետությունը և նրբագեղությունը: Բրենդի ոճը ամբողջությամբ ներկայացնում է հագնվելու իտալական մոտեցումը՝ մեծ ուշադրություն դարձնելով մանրուքներին և բարձր որակին:

Սոցիալական ներդրումը ապրանքանիշի գաղափարախոսության հիմնական կետն է, դրա գործունեությունն ուղեկցվում է՝ կարևորելով շրջակա միջավայրը և մարդկանց նկատմամբ հարգանքը:

10.03.2023