MP Wood ապրանքանիշը ներկայացնում է իր խանութ-սրահը Դալմայի երկրորդ հարկում։
«MP Wood» ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2016 թվականից, սակայն իր գործունեության կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է վայելել վստահություն և հիմնել բարի համբավ։ Անընդմեջ թարմացվող փայտե ապրանքատեսակներ, հմուտ աշխատակիցների բարձր որակավորում, սպառողի պատվերների ճշգրիտ և մանրակրկիտ կատարում, կրեատիվ մոտեցումներ յուրաքանչյուր դետալին. ահա այս սկզբունքով դրվեց «MP Wood» ընկերության հիմքը, որն էլ դարձավ հաջողության գրավականը։ Ընկերությունն իրականացնում է բազմաժանր ու բացառիկ փայտե, և ոչ միայն փայտե ապրանքատեսակների պատվերների իրականացում: Յուրաքանչյուր աշխատանք պահանջում է պրոֆեսիոնալ մոտեցում և հատուկ փորձ, որը սպառողին հնարավորություն է տալիս ներկայանալ նոր ու անկրկնելի իմիջով:
Mamas & Papas-ը նորաթուխ ծնողներին և իրենց ընտանիքներին օժանդակող ծառայություններ մատուցելու, ավելի քան 40 տարվա փորձով բրենդ է:
Այստեղ կգտնեք մանկասայլակներից մինչև ավտոմեքենայի նստատեղեր, մահճակալներից մինչև մանկական հագուստ, ինչպես նաև մանկական կահույքի մեծ տեսականի: Mamas & Papas-ը բավարարում է երիտասարդ ծնողների և երեխաների կարիքները, տրամադրելով խորհրդատվություն բոլոր հարցերով` կերակրումից մինչև առաջին անհրաժեշըության ապրանքների ընտրություն: Այս ամենի ապացույցը բազմաթիվ մրցանակներն են և հազարավոր երջանիկ ծնողների կարծիքները:
Բացումը՝ հունիսի 1-ին, Դալմայի 2-րդ հարկում։
Հանրահայտ դանիական Ecco բրենդը շուտով՝ Դալմայում։ Բացումը կլինի մայիսի 20-ին ժամը 19։00-ին։
ECCO-ն դանիական կոշիկի բրենդ է, որը հիմնադրվել է 1963 թվականին:
Արդեն 60 տարի ECCO-ն համաշխարհային կոշիկի արտադրողների թոփ 3-ի մեջ է մտնում:
Ավելին` բրենդը ոչ միայն առաջատար է կոշիկի արտադրության, այլ նաև կաշվի արտադրության ոլորտում:
Բրենդն արտադրում է առօրյա, դասական և սպորտային կոշիկներ կանանց, տղամարդկանց և երեխաների համար: ECCO-ի յուրաքանչյուր կոշիկի հիմքում ընկած են նորարարական տեխնոլոգինաերը, հարմարավետությունը և նորաձև դիզայնը:
Ներկայացնենք բրենդի տեխնոլոգիաներից մի քանիսը.
Կոշիկներից յուրաքանչյուրում առաջնայինը հարմարավետությունն ու նորաձև դիզայնն է: Իսկ բրենդի արտոնագրված համակարգերի շնորհիվ՝ բոլոր մոդելները տարբերվում են իրենց յուրահատկություններով և առավելություններով:
Scarpe Multibrand-ը հանդիսանում է հանրահայտ Carpisa, Geox, ECCO, Clarks, Pepe Jeans, Vagabond, Frau, Greyder, Imac, XTI, Rieker, Tata Italy բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
Նման հայտնի բրենդների ներկայացումը մեկ խանութ-սրահում թույլ է տալիս, որպեսզի սպառողն ունենա ընտրության լայն հնարավորություն և կատարի իր ճաշակին ու նախասիրություններին համապատասխան գնումներ։
Scarpe Multibrand-ը թույլ է տալիս ստեղծել ուրույն ոճ՝ համադրելով աշխարհի տարբեր ու լավագույն ապրանքանիշերը։
The United Colors Of Benetton-ի սիրահաների համար ևս մեկ ուրախալի լուր․ շուտով Դալայում կգործի նաև Benetton Kids-ը։
Benetton-ը միջազգային բրենդ է, որը 1965 թվականից միավորում է գույներն ու իտալական ոճի էներգիան։ United Colors of Benetton-ը հարգում է ավանդույթը և միևնույն ժամանակ զգում է քաղաքային ոճի վերջին միտումները՝ սեզոնից սեզոն ստեղծելով նորաձև պատկերներ: Այն իր մեջ միավորում է հարմարավետությունը և նրբագեղությունը: Բրենդի ոճը ամբողջությամբ ներկայացնում է հագնվելու իտալական մոտեցումը՝ մեծ ուշադրություն դարձնելով մանրուքներին և բարձր որակին:
Սոցիալական ներդրումը ապրանքանիշի գաղափարախոսության հիմնական կետն է, դրա գործունեությունն ուղեկցվում է՝ կարևորելով շրջակա միջավայրը և մարդկանց նկատմամբ հարգանքը: