Լեգենդար Converse-ն արդեն Դալմայում է

Լեգենդար Converse-ի խանութ-սրահը Դալմա Գարդեն Մոլում է։ Բրենդն առաջարկում է բարձրորակ սպորտային կոշիկներ և հագուստ: Converse-ի տեսականուն ծանոթանալու համար արի՛ Դալմա, 1-ին հարկ։ 

15.11.2021
Քեզ կհետաքրքրի նաև
Gant հայտնի ապրանքանիշը՝ շուտով Դալմայում

Շուտով Դալմա Գարդեն Մոլում կներկայացվի հայտնի Gant ապրանքանիշը։

Gant-ը ամերիկյան և շվեդական հագուստի բրենդ է, որը հիմնադրվել է 1949 թվականին։ Այն ներկայացված է 70 երկրներում և հասանելի է ողջ աշխարհում թվով 4000-ից ավել խանութ-սրահներում: Մինչև 1960-ականներ GANT-ը մասնագիտացված էր միայն վերնաշապիկների արտադրության մեջ, սակայն հաջողության հետ մեկտեղ առաջ եկավ տեսականին մեծացնելու գաղափարը, և 1971թ բրենդը սկսեց արտադրել իր առաջին ամերիկյան սպորտային հագուստի հավաքածուն, որն իր մեջ ներառում էր նաև փողկապներ, տաբատներ և ռեգբի շապիկներ:

Այժմ բրենդը հայտնի է ողջ աշխարհում որպես գերազանց որակի ներկայացուցիչ և չի դադարում զարգանալ ու մնալ հավատարիմ Էլիոթ Գանտի երբեմնի ասված խոսքերին․ «Եկե՛կ չփորձենք լինել ամեն ինչ բոլորի համար, մենք անհատականություններ ենք: Երբ մտածում ես ինքդ քո մասին, դու կարող ես տարբերվել քո ճաշակով»։

20.05.2022
Original Marines-ը՝ շուտով Դալմայում

Հանրահայտ իտալական Original Marines ապրանքանիշը 1983թ-ից ի վեր առաջարկում է ամենօրյա և սպորտային հագուստի լայն ընտրանի նորածինների, դպրոցական երեխաների և դեռահասների համար։

Ապրանքանիշը շուտով իր խանութ-սրահի դռները կբացի Դալմա Գարդեն Մոլում։ 

12.05.2022
Կոշիկի հայտնի Tamaris ապրանքանիշը շուտով կներկայացվի Դալմայում

Tamaris ապրանքանիշը շուտով ներկայացված կլինի Դալմա Գարդեն Մոլում։

Tamaris գերմանական ապրանքանիշը ներկայացնում է հարմարավետ ու նորաձեւ կանացի կոշիկներ ու պայուսակներ։ Tamaris-ի մոդելները իմաստավորված են, հարմարավետ ու հասանելի։

Tamaris-ը բաղկացած է 3 ուղղությունից՝ Tamaris Fashletics, Tamaris Heart & Sole եւ Tamaris PureRelax:
Tamaris Fashletics-ը կանացի սպորտային կոշիկների կապսուլային հավաքածու է, որը իր մեջ համատեղել է էլեգանտությունն ու հարմարավետությունը։ Այն աչքի է ընկնում յուրահատուկ համադրություններով ու գերթեթեւ տակացուներով։
Tamaris Heart & Sole-ը հարմարավետության ու կանացիության միաձուլումն է բարձրակրունկ կոշիկներում։ Առանցքային առանձնահատկությունը օրթոպեդ ներդիրն է։
Tamaris PureRelax-ը համատեղում է նորաձեւ դիզայնը եւ RELAX FIT համակարգի որակի բարձր ստանդարտները։ Այս շարքի մոդելները հարմար են ցանկանած տեսակի ոտնաթաթին։

Tamaris ապրանքանիշը գնորդներին գոհացնելու համար մշտապես կատարելագործում է կոշիկի պատրաստման նորարարական տեխնոլոգիաները։ Կրելու ընթացքում կայունությունն ու հարմարավետությունը, ինչպես նաեւ արտադրման բարձր որակը հիմնական առաջնահերթություններն են։ Կոշիկի արտադրման մեջ օգտագործվում են մի շարք արտոնագրված
տեխնոլոգիաներ, ինչպիսին են ANTIshokk-ն եւ TOUCHi-ը։
 

12.05.2022
United Colors of Benetton-ը՝ շուտով Դալմայում

UNITED COLORS OF BENNETON միջազգային բրենդը, որը 1965 թվականից միավորում է գույներն ու իտալական ոճի էներգիան, շուտով իր խանութ-սրահի դռները կբացի Դալմա Գարդեն Մոլում։

United Colors of Benetton-ը հարգում է ավանդույթը և միևնույն ժամանակ զգում է քաղաքային ոճի վերջին միտումները՝ սեզոնից սեզոն ստեղծելով նորաձև պատկերներ: Այն իր մեջ միավորում է հարմարավետությունը և նրբագեղությունը: Բրենդի ոճը ամբողջությամբ ներկայացնում է հագնվելու իտալական մոտեցումը՝ մեծ ուշադրություն դարձնելով մանրուքներին և բարձր որակին:

Սոցիալական ներդրումը ապրանքանիշի գաղափարախոսության հիմնական կետն է, դրա գործունեությունն ուղեկցվում է՝ կարևորելով շրջակա միջավայրը և մարդկանց նկատմամբ հարգանքը:

04.05.2022