Bolsero-ն Դալմայում

Աքսեսուարների և պայուսակների խանութների շարքեին այժմ ավելացել է ևս մեկը՝ Bolsero-ն։ Հայաստանում այս բրենդը արդեն հասցրել դառնալ շատերի սիրելին իր գունեղ և բազմազան հավաքածուներով։ 

Բոլսեռոն գեղեցիկի ու ընդգծված ոճի մեկտեղումն է, ուղղորդված ստեղծելու և հաճախորդին մատուցելու բացառապես նորաոճ, ակտուալ գաղափարներ։
Ապրանքանիշը  ներկայացնում է պայուսակների ու աքսեսուարների հավաքածու, որի հիմքում  ստեղծագործական միտքը, որակն ու հարմարավետությունն է՝ հիմնված  հաճախորդների պահանջի վրա:

Bolsero-ի սրահը կգտնեք Դալմայի 2-րդ հարկում՝ Dalma Gold Gallery-ի հարվենությամբ։

10.03.2023
Քեզ կհետաքրքրի նաև
ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԴԱԼՄԱՅՈՒՄ

Հաշված օրեր են մնացել Ամանորին, որին պետք է նախապատրաստվել՝ լիցքավորվելով դրական էներգիայով:

Դեկտեմբերի 23-ին` ժամը 18։00-ին, բոլորիդ հրավիրում ենք Դալմա Գարդեն Մոլ՝ մասնակիցը լինելու տոնական ամանորյա միջոցառմանը:

Միջոցառումը սկսվելու է Tonica Project-ի ինտերակտիվ համերգով, որին հաջորդելու է հեքիաթային համերգը Դալմայի կենտրոնում՝ Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախմբի կատարմամբ:

Հնչելու են բոլորի կողմից սիրված հին ու նոր Ամանորյա երգերը, որոնք իրական տոն կդարձնեն բոլոր ներկա գտնվողների համար։

Օրը՝ Դեկտեմբերի 23 | 18:00
Վայրը՝ Դալմա Գարդեն Մոլ

20.12.2023
ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ ՏՈՆԱԿԱՆ ՌԵԺԻՄՈՎ

Դալմա Գարդեն Մոլում տոնական հաճելի իրարանցում է։
Տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 16-30-ը Դալման բաց կլինի ժամը 10:00-23:00-ն, դեկտեմբերի 31-ին՝ 10:00-20:00-ն, իսկ հունվարի 2-ից՝ բնականոն ռեժիմով։

18.12.2023
ՆՈՐ ԿԱՅԱՆԱՏԵՂԻ ԵՏՆԱՄԱՍՈՒՄ

Կայանելը այլևս խնդիր չէ։ Նոյեմբերի 24-ից Դալմայի ետնամասում բացվել է ՆՈՐ, ԱՎԵԼԻ ՄԵԾ PARKING` 700-ից ավելի կայանատեղիով։
Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի հետ միասին տեղափոխել ենք գործող կանգառը 100մ դեպի ներքև՝ PARKING-ի մուտքի մոտ խցանումներ չստեղծելու համար։
Դե ուրեմն, հանգիստ սրտով եկեք Դալմա՝ վայելելու ամանորյա գնումները մեծ զեղչերով ու անակնկալներով։

18.12.2023
Խաղարկությունը՝ մեծ, նվերները՝ անսպառ

Մասնակցի՛ր Դալմայի խաղարկությանը և շահիր՝

  • Ուղևորություն դեպի Եգիպտոս 2 անձի համար Armane Tour-ի կողմից
  • Հանգստի փաթեթներ Marriott Tsaghkadzor Hotel-ի կողմից
  • Կամ 1000+ այլ նվերներից մեկը։

Ինչպես մասնակցել խաղարկությանը․

  • Մինչև հունվարի 14-ը ներառյալ կատարիր գնումներ Դալմայի խանութներից (բացառությամբ Yerevan City սուպերմարկետի և Natali Pharm դեղատան, որոնց դեպքում գործում է միանվագ գնումներ կատարելու տարբերակը)։
  • Հավաքիր 30․000 դրամ և ավել ՀԴՄ կտրոններ (1 կտրոնի նվազագույն գումարը՝ 5000 դրամ):
  • Կտրոններով մոտեցիր Դալմայի ինֆոկետ։
  • Գրանցվիր և քաշիր կտրոն։
  • Տեղում շահիր նվերներ կամ ուղեգիր դեպի ՄԵԾ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ
  • Շահող կտրոն քաշելու դեպքում մոտեցիր համապատասխան խանութ-սրահ։

Մեծ խաղարկությունը կամփոփենք հունվարի 16-ին ուղիղ հեռարձակմամբ։

Կարևոր. Խաղարկության մասնակցության դեպքում տվյալ կտրոններով գնված ապրանքը վերադարձի ենթակա չէ։
*Կտրոնների սպառվելուն պես խաղարկությունը դադարեցվելու է։

30.11.2023