Երեխաների նորաձևությունը հիմնականում կրկնում է մեծահասակների նորաձևության թրենդները՝ միևնույն ժամանակ ուշադրություն դարձնելով ավելի վառ ու գունագեղ երանգներին։ Դե ինչ, ներկայացնում ենք այս տարվա մանկական հագուստի ամառային թրենդները։
Դիզայներները խորհուրդ են տալիս ձեր երեխայի ամառային առօրյա հագուստի համար ընտրել բնական կտորներ և պաստելային երանգներ, ինչպես օրինակ՝ երկնագույն, նուրբ կապույտ, մոխրագույն և բաց վարդագույն։ Թրենդային գույներով հավաքածուներ կգտնեք Դալմայի 1-ին հարկում՝ ZARA, Carter’s և Next Kids խանութ-սրահներում։
Ձեր փոքրիկ արքայադստրերի համար տոնական զգեստներ ընտրելիս նախապատվությունը տվեք զանգակաձև, ամառային վառ երանգներով, շիֆոնից զգեստներին և կիսաշրջազգեստներին, որոնց մեծ տեսականին ներկայացված է Choupette, Monsoon, Accessorize սրահներում։
Այս սեզոնի լավագույն թրենդներից են նաև ծաղկավոր, պուտավոր և վանդակավոր պրինտներով զգեստները։ Բայց ամենօրյա հագուստ ընտրելիս կարևոր է հիշել երեխայի հարմարավետության մասին, հենց այդ պատճառով էլ սեզոնի գլխավոր թրենդներն են նաև օվերսայզ մոդելները և ջինսե հագուստը, որոնք թույլ են տալիս երեխային լինելու ազատ և չսահմանափակելու շարժումները։ Ընտրեք ձեռագործ կամ ջինսե սարաֆաններ առօրյայի համար, որոնք կգտնեք Դալմայի Mayoral, Mommy և OVS kids խանութ-սրահներում։
Տղաների հագուստի այս սեզոնի գլխավոր թրենդը դասական բաճկոնի և առօրյա թեթև շապիկի համադրությունն է։ Տղաների համար ընտրեք վանդականիշի և գծավոր պրինտներով մոդելներ: Իսկ տոնական լուքն ստեղծեք մուգ երանգներով դասական կոստյումներով (բաճկոն, անթև բաճկոն (ժիլետ) և տաբատ):
Շապիկների պարագայում թրենդային են լոգոտիպով մոդելները, պոլոները, ինչպես նաև մուլտֆիլմի հերոսներով, ապլիկացիաներով և ձեռագործ նկարներով տարբերակները՝ կիսատաբատների կամ կարճ տաբատների հետ համադրությամբ։ Աղջիկների համար շապիկներ ընտրելիս էլ ուշադրություն դարձրեք օձիքին՝ ժանյակային, ասեղնագործ կամ երկար մոդելներին։
Դալմայի Okaidi, Gulliver, Sergent Major, Zippy, Reyma, Marks and Spencer, Alex, New Yorker խանութ-սրահներն առաջարկում են մանկական հագուստի թրենդային հավաքածուներ ամեն առիթի համար։ Նոր հագուստն ուրախացնում է ոչ միայն ծնողներին, այլև երեխաներին։ Այդ պատճառով շատ կարևոր է, որ սեզոնային գնումները զվարճալի լինեն նաև փոքրիկների համար։ Դալմայում կարող եք համատեղել շոփինգն ու ժամանցն՝ անմոռանալի դարձնելով ձեր երեխայի օրը։