«Էվոկաբանկ» ՓԲԸ և «Դալմա ինվեստ» ՍՊԸ քոբրենդային GIFT քարտի տրամադրման և սպասարկման պայմաններ: «Էվոկաբանկ» ՓԲԸ և «Դալմա ինվեստ» ՍՊԸ քոբրենդային GIFT քարտի տրամադրման և սպասարկման պայմաններ։ Սույն պայմանները, այսուհետ՝ Պայմաններ, սահմանում են «Էվոկաբանկ» ՓԲԸ և «Դալմա ինվեստ» ՍՊԸ քոբրենդային GIFT քարտի տրամադրման և սպասարկման, քարտից օգտվելու կարգն ու պայմանները: Սույն պայմանները հանդիսանում են «Էվոկաբանկ» ՓԲԸ և «Դալմա ինվեստ» ՍՊԸ քո բրենդային GIFT քարտից օգտվելու հրապարակային առաջարկ (օֆերտա), որը համարվում է ընդունված (հաստատված) Դիմումատուի կողմից սույն Դիմում-Պայմանագիրը ստորագրելու պահից:
1. Պայմաններում օգտագործված հասկացություններ՝
GIFT քարտ կամ Քարտ՝ Բանկի սեփականությունը հանդիսացող, Բանկի և «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրի լոգոտիպերի պատկերով մագնիսական ժապավենով ArCa hամակարգի չվերալիցքավորվող անանուն քոբրենդային վճարային քարտ, որը գործում է բացառապես «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրի տարածքում տեղադրված POS-տերմինալներով միայն անկանխիկ վճարումներ կատարելու նպատակով: Քարտը համարվում է վավերական Քարտի դիմերեսին նշված ժամկետի սահմաններում;
Բանկ՝ «Էվոկաբանկ» ՓԲԸ;
Դիմումատու` Սույն Դիմում-Պայմանագիրը ընդունած անձ։
PIN կոդ` Գաղտնի թվային ծածկագիր, որը տրամադրվում կամ առաքվում է Դիմումատուին հատուկ փակ ծրարով և օգտագործվում Դիմումատուի կողմից վճարումներ կատարելու նպատակով;
POS տերմինալ՝ Ապրանքների և ծառայությունների դիմաց վճարում իրականացնելու համար նախատեսված էլեկտրամեխանիկական սարք, որով գործառնություններ կարող են իրականացվել միայն Քարտի փաստացի առկայության դեպքում և PIN կոդի կիրառմամբ։
2. Քո բրենդային GIFT քարտի տրամադրման և սպասարկման պայմաններ՝
Վճարահաշվարկային համակարգ՝ ArCa,
Քարտի տեսակ՝ Անանուն,
Արժույթ՝ ՀՀ դրամ,
Գործողության ժամկետ՝ 6 ամիս,
Նվազագույն գումար՝ 10,000 ՀՀ դրամ,
Առավելագույն գումար՝ 2,000,000 ՀՀ դրամ,
Վերալիցքավորման և վերաթողարկման հնարավորություն՝ չվերալիցքավորվող և չվերաթողարկվող:
Քարտը տրամադրվում է անվճար։
Քարտը գործում է մինչև Քարտի դիմերեսին նշված ամսի վերջին օրը ներառյալ։
Քարտերի լիցքավորումն իրականացվում է բանկային քարտերի միջոցով, փոխանցման, Բանկի վճարային տերմինալների, ինչպես նաև Telcell, EasyPay և Idram վճարային տերմինալների, էլեկտրոնային դրամապանակների միջոցով: Ընդ որում՝ Բանկի վճարային տերմինալի և/կամ Բանկում ունեցած հաշվից/հաշվեհամարից, սակայն քարտի միջոցով վճարում իրականացնելիս, Բանկը լիցքավորման համար միջնորդավճար չի գանձում։
Քարտերի մնացորդի նկատմամբ Բանկի կողմից տոկոսագումարներ չեն վճարվում։
Քարտի գործողության ժամկետի ավարտի կամ Քարտի կորստի դեպքում Քարտը վերաթողարկման ենթակա չէ։
Բանկը պատասխանատվություն չի կրում Դիմումատուին հասցված այն վնասի համար, որը հասցվել է Քարտը կորցնելու, Դիմումատուի կողմից Քարտն ու PIN կոդն այլ անձի փոխանցելու, ինչպես նաև Քարտի գործողության ժամկետի ավարտի հետևանքով։
Բանկը պատասխանատվություն չի կրում իր հսկողության տիրույթից դուրս տեղի ունեցած իրադարձությունների համար։
Դիմում-Պայմանագրի շրջանակներում առաջացած վեճերն ու տարաձայնությունները լուծվում են երկկողմանի համաձայնության սկզբունքով: Համաձայնության չգալու դեպքում վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
Բանկը և Դիմումատուն կրում են պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով։
Դիմումատուն տալիս է իր համաձայնությունը Բանկից գովազդային և տեղեկատվական հաղորդագրություններ ստանալու համար։
Բանկը և Դիմումատուն ժամանակավորապես ազատվում են պարտավորությունների կատարումից՝ ՀՀ օրենսդրությամբ որպես ֆորս-մաժորային ճանաչված իրադարձությունների առաջացման դեպքում և ընթացքում։
Սույն պայմաններով չկարգավորվող հարցերը կարգավորվում են Բանկի ներքին այլ իրավական ակտերով։
Քարտը նվեր ստացող անձը պարտավոր է ներկայանալ «Դալմա Ինվեստ» ՍՊԸ անձը հաստատող փաստաթղթով` «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի հետ կնքելով Վճարային քարտի պատվիրման հայտ-պայմանագիր: Դիմումատուն պարտավոր է նվեր ստացողին պարզաբանել Նվեր քարտի օգտագործման կանոննների և սույն Պայմանների մասին։