Ապրիլի 22-մայիսի 6-ը Դալման և WWF-ը միացան մոլորակին։
Դալմա Գարդեն Մոլը և Բնության համաշխարհային հիմնադրամը համատեղ անցկացրին «Միացի՛ր մոլորակին» խորագրով մեծ արշավ՝ նվիրված բնության պաշտպանությանը՝ վերաօգտագործումից մինչև վայրի բնության պահպանում, վերամշակումից մինչև էլեկտրաէներգիայի խնայում ու այլընտրանքային արտադրություն։
Ինչո՞ւ ապրիլի 22-ից. ապրիլի 22-ին ամբողջ աշխարհում նշվում է Մոլորակի պաշտպանության օրը։ 1970 թվականից սկսած ամեն տարի այդ օրը միլլիոնավոր մարդիկ մասնակցում են միջոցառումների ու ակցիաների՝ նվիրված բնության պաշտպանությանը։
«Միացի՛ր մոլորակին» արշավը մեկնարկեց թեմատիկ talk-երով, quiz-երով և workshop-երով, իսկ երեկոյան տեղի ունեցավ Նեմրա խմբի ֆանտաստիկ համերգը։
Այս արշավի ողջ ընթացքում Դալմայում անցկացվեցին տարբեր հետաքրքիր միջոցառումներ՝
- Ամերիաբանկի ու WWF (World Wide Fund for Nature)-ի հետ հայտարարվեց էլեկտրական հեծանիվների մրցույթը, որի շրջանակներում Դալմայում տեղադրվեց12 էլեկտրական հեծանիվ, որոնց միջոցով գեներացված էլեկտրաէներգիան կուղարկվի էլեկտրաէներգիայի խնդիր ունեցող ՀՀ մարզեր։
- Մեկնարկեց Waste Art Exhibition-ը, որի շրջանակներում Դալմայի ողջ տարածքում տեղադրվել էին հայտնի արտիստների կողմից ստեղծված արտ ինստալիացիաներ՝ պատրաստված տարբեր թափոններից։
- Մեկնարկեց Էկո մարկետը, որտեղ ներկայացվեցին ու վաճառքի հանվեցին վերամշակված պլաստիկից արտադրված ապրանքներ։
- Ներկայացվեցին մեր խանութների էկո պրոդուկտներն ու նախագծերը։
- Տեղադրվեց հանգանակության տուփ, որի միջոցով մեր այցելուները հնարավորություն ունեցան իրենց ներդրումն ունենալ WWF-ի բնապահպանական ծրագրերի իրականացման մեջ։