Հոկտեմբերի 20-ին Դալմայի 9-ամյակի կապակցությամբ կազմակերպել էինք հետաքրքիր միջոցառում:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ Givenchy ապրանքանիշի նոր պրոդուկտի օգտագործմամբ մաստեր-կլաս Rouge-ից, որը վարեցին ԱՊՀ առաջատար վիզաժիստ Վիկտորիա Եֆիմչուկն ու սիրված դիմահարդար Լուիզա Ազատյանը, օրվա երաժշտական ուղեկցությունը Dj Arni Rock-ից էր, թեյի, սուրճի և սանգրիայի հյուրասիրությունը՝ Կանտատայից:
"Սու Շեֆ"-ի շեֆ խոհարար Վահան Առաքելյանը մատուցեց խոհարարական համեղ մաստեր-կլաս և տեղում պատրաստեց համեղ խորտիկներ և ամենակարևորը՝ Դալմայի տարեդարձի շրջանակներում Արամ MP3-ն ներկայացրեց իր նոր երգն ու տեսահոլովակը և օրն ավարտեց տոնական համերգով:
Միջոցառման ուրախ կադրերը կարող եք տեսնել մեր ֆեյսբուքյան էջում։