Դալման 10 տարեկան է

Դալման 10 տարեկան է։

2012 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանի առաջին մոլը բացեց իր դռները հաճախորդների առաջ ու մեկընդմիշտ փոխեց շոփինգի մշակույթը Հայաստանում: Դալման դարձավ մեծերի ու փոքրերի ամենանախընտրելի վայրը, որտեղ համատեղվում են գնումներն ու զվարճանքը:

Այսօր մենք կարող ենք հպարտորեն ասել, որ շոփինգի ժամանակակից մշակույթը Հայաստանում արդեն 10 տարեկան է:

Ինչպես 10 տարի առաջ Դալման փոխեց շոփինգի մշակույթը Հայաստանում, այնպես էլ հիմա այս ոլորտում ձգտում է սկիզբ դնել մի մշակույթի, որի հիմքում ռեսուրսների նպատակային օգտագործումն ու մնայուն արժեքի ստեղծումն է։

Մեր CSR ռազմավարության առանցքում ապագան և զարգացումն են։ Այդ նպատակով մենք ընտրել ենք հետևյալ ուղղություննրը, որտեղ շարունակաբար ուղղելու ենք մեր ջանքերն ու ռեսուրսները․
- երեխաների զարգացում,
- սահմանամերձ մարզեր,
- հայրենիքի պաշտպաններ,
- կրթություն,
- էկոլոգիա։

Մեր 10-ամյակի միջոցառումների հիմնական մասը հենց այս ծրագրերն են, որոնք մշակել ենք այնպիսի կարևոր կազմակերպությունների հետ, որոնց հետ նախատեսում ենք երկար ճանապարհ անցնել։

Բացի այդ, Դալման անակնկալ ունի իր այցելուների համար․ հոկտեմբերի 20-22-ը Դալմայում կլինեն զեղչեր և խաղարկություն։ 

Ավելի մանրամասն ինֆորմացիայի համար հետևե՛ք մեզ։ 

18.10.2022