Jump & Smile

Jump & Smile-ը բատուտների առաջին ամենամեծ կենտրոնն է Հայաստանում: Ցանցացատկի վրա ցատկեր կատարելիս «թռիչքի և անկման» շնորհիվ օրգանիզմում ակտիվանում է «երջանկության» հորմոնը: Թռիչքից առաջացող հույզերը և ուրախության զգացումը մարդու օրգանիզմը լիցքավորում են ուժով և էներգիայով:    

Զարգանում և ձևավորվում է վեստիբուլյար ապարատը, բարելավվում են մարմնի շարժումներն ու կոորդինացիան: Jump & Smile-ը զվարճանքի կենտրոն է ընտանիքի բոլոր անդամների համար՝ առանց տարիքային սահմանափակումների: Եկեք Jump & Smile և սովորեք հնարքներ անել օդում և անվտանգ վայրէջք կատարել օդային պարկի վրա: