Սառցե դրայվ

Դրամա, Թրիլլեր

Սառցե դրայվ / Ледяной драйв / The Ice Road
Ռեժ՝ Ջոնաթան Հենսլի
Դերերում՝ Լիամ Նիսոն, Մարկուս Թոմաս, Լոուրենս Ֆիշբորն
Ժանր՝ թրիլլեր, դրամա, արկածային
Տևողություն՝ 120 րոպե
Տարիք՝ 16+
Բարակ ու աստիճանաբար հալչող սառույց։ Բեռնատար մեքենայի քաշը 33 տոննա է։ Սառչած մակերեսով օվկիանոսը կտրել-անցնելը հնարավոր է միայն որոշակի արագությամբ, իսկ կանգ առնելը կամ արագություն ավելացնելը կհանգեցնեն մահվան։ Բայց հենց այս խնդրի առջև է կանգնած բեռնատար մեքենաների շարասյունը, որոնց ղեկավարը փորձառու վարորդ Մայքն է։ Իսկ ադամանդի փլուզված հանքից մարդկանց փրկելու միակ միջոցը սա է։ Սակայն ո՛չ անիվների տակ ճեղք տված սառույցը, ո՛չ էլ ահագնացող ձնաբուքը չեն համեմատվի այն սպառնալիքի հետ, որը դեռ առջևում է։