Օլիմպիկոս

Մուլտֆիլմ, Ընտանեկան

Օլիմպիկոս / Олимпикос / Olympicos
Ռեժ` Հայկ Սահակյանց, Դավիթ Սահակյանց
Ժանր` մուլտֆիլմ, արկածային, ընտանեկան
Տևողություն` 80 րոպե
Տարիք` 3+
Հունաստանից սուրհանդակ է գալիս Հայաստան՝ Վարազդատ թագավորին բերելով մի նամակ, որով լավագույն հայ մարզիկին հրավիրում են մասնակցելու Օլիմպիական խաղերին: Վարազդատը որոշում է՝ պետք է գնա հենց ինքը, և իր ընտանիքի հետ ճանապարհվում է դեպի Հունաստան: Ամբողջ ուղևորության ընթացքում աշխատելով որպես նավաստի՝ արքան հրաշալի մարզավիճակ է ձեռք բերում, և ընտանիքն էլ քաջալերում է նրան: Վերջապես նրանք Հունաստանում են: Հաղթելով իր մի քանի մրցակիցներին՝ Վարազդատը պետք է մասնակցի նաև վերջին մենամարտին: Բայց ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, քանի որ նրա վաղեմի թշնամի Մոլաթոռը, որը ձգտում է տիրանալ հայոց գահին, պատրաստ է ամեն նենգության: Իսկ առջևում որոշիչ մրցամարտն է: Հումորով, ուրախ երգերով և հրաշալի տրամադրությամբ հագեցած ֆիլմն սպասում է իր հանդիսատեսին: