Մի անգամ Դպրոցում / однажды в школе/ Once in School
Ռեժ` Արություն Խալաֆյան
Դերերում` Մկրտիչ Արզումանյան, Վահագն Գալստյան, Արթուր Բեգջանյան, Դալիթա Ավանեսյան, Արփի Գաբրիելյան
Ժանր` մանկապատանեկան, ընտանեկան
Տևողությունը` 110 րոպե
Տարիքը` 12+
Ֆիլմը Տիգրանի մասին է, ով վատ շրջապատի ազդեցության տակ դրսևորում է իր բացասական կողմերը, հաճախակի հայտնվում է պատմությունների մեջ և չի սիրում սովորել: Սակայն ամեն բան փոխվում է, երբ նա իմանում է, որ իրենց դպրոցը կանգնած է փակման վտանգի առաջ:
Նա հասկանում է, որ դպրոցը փրկելու միակ տարբերակը ինտելեկտուալ հեռուստամրցույթին մասնակցելն ու հաղթելն է, քանի որ դրանից հետո դպրոցը կճանաչվի լավագույն դպրոց, իսկ լավագույն դպրոցը չի կարող փակվել: Հենց այդ ժամանակ Տիգրանին և նրա թիմակիցներին օգնության են գալիս խորհրդավոր ծերունի Վաչիկի արտասովոր գրքերը, որոնց օգնությամբ աշակերտները կարողանում են սեղմ ժամկետներում նախապատրաստվել մրցույթին՝ անկախ իհայտ եկած թաքնված չարագործից։