Մարդասպանի կնոջ թիկնապահը

Կոմեդիա

Մարդասպանի կնոջ թիկնապահը / Телохранитель жены киллера / The Hitman's Wife's Bodyguard
Ռեժ` Պատրիկ Հյուզ
Դերերում` Ռայան Ռեյնոլդս, Սալմա Հայեք, Սեմուել Լ․ Ջեքսոն, Մորգան Ֆրիման, Անտոնիո Բանդերաս
Ժանր` մարտաֆիլմ, կոմեդիա
Տևողություն` 125 րոպե
Տարիք` 18+
Կյանքն ամբողջովին քանդել է Մայքլ Բրայսի նյարդային համակարգը, այդ պատճառով նա որոշել է ավարտել իր թիկնապահի կարիերան։ Հոգեբանը խորհուրդ է տալիս նրան խաղաղ հանգստավայր մեկնել, գիրք կարդալ ու հանգստացնող երաժշտություն լսել։ Բայց այստեղ էլ նրան գտնում է աշխարհի ամենախենթ զույգը՝ բարձրակարգ մարդասպան և անախորժություններ սիրող Դարիուս Քինքեյդն ու իր կինը՝ Սոնյան։ Հանցագործների սինդիկատը ցանկանում է որսալ զույգին, և Մայքլը, հակառակ իր ցանկության, ստիպված է վերադառնալ իր հին գործին և այս անգամ մարդասպանի կնոջ թիկնապահը լինել։