Ռեժիսորներ` Վիկտոր Գլուխիշին, Մաքսիմ Վոլկով
Թագավորական ընտանիքում սկանդալ է. արքայադուստր Վարվարան փախել է պալատից և ուղևորվել է անտառ՝ արքայազնին որոնելու։ Սակայն սիրելիի հետ բաղձալի հանդիպման փոխարեն նրան գերևարում է Բուկան՝ թագավորության ամենավտանգավոր հանցագործը։ Շուտով պարզ է դառնում, որ արքայադուստրը պատրաստ է Բուկայի կյանքը սարսափի վերածել, միայն թե հասնի իր նպատակին։