Սիրելի՜ աղջիկներ, այս օրերին բոլորս անհամբեր սպասում ենք տարվա ամենառոմանտիկ տոննին ՝ Սուրբ Վալենտինին։ Սա այն հրաշք տոնն է, երբ սիրահարները միմյանց հաճելի անակնկալներ են մատուցում և համատեղ ժամանցի անմոռանալի տարբերակներ մտածում։ Վստահ եմ որ, յուրաքանչյուրդ կյանքում գոնե մեկ անգամ բախվել եք Վալենտինի օրը իդեալական ժամադրություն կազմակերպելու հարցին: Այս օրն առանձնահատուկ է, և Դուք պետք է աննկարագրելի լինեք։ Սիրահարների օրը միայն սրճարան գնալու կամ այգում զբոսնելու համար չէ: Շտապ պետք է ինչ-որ առանձնահատուկ բան մտածել, որը չափազանց կուրախացնի ձեր Վալենտինին, կպարգևի նրան ամենավառ և անմոռանալի ապրումներ:
Մեր՝ աղջիկներիս համար այս գեղեցիկ օրվա շատ կարևոր խնդիրներից է տոնական լուքը․ այն պետք է լինի անմոռանալի և չկրկնվող։
«Ի՞նչ հագնել Սուրբ Վալենտինի օրը» հարցը տանջում է բոլորիս, առանց բացառության։
Դալման սիրով գալիս է ձեզ օգնության․ որոշեցինք օգնել ձեզ լուծել այս բարդ ընտրության խնդիրը․ մենք հավաքել ենք ռոմանտիկ ժամադրության լուքերի տարբերակներ, որոնք հարմար կլինեն, որտեղ էլ որ որոշեք անցկացնել այդ օրը։
Այս գեղեցիկ օրը տարին մեկ անգամ է նշվում, ուստի ձեր ռեստորանի, սրճարանի կամ ակումբի համար ընտրված լուքը ցանկալի է, որ տարբերվի ձեր այլ առիթների հագուստից, շատ կարևոր է համատեղել հարմարավետը գեղեցիկի հետ։
Առաջարկում ենք անթերի լուքերի տարբերակ, որոնք կկարողանաք գտնել Դալմա Գարդեն մոլի խանութներից։
Տարբերվող, վառ ու թրենդային լուքեր Desigual բրենդից։
Դասական փայլերով զգեստը կատարյալ լուծում է ակումբ գնալու համար:
Բոլորրս էլ գիտենք, որ փայլերով զգեստը տեղին կլինի ցանկացած դրես-կոդի մեջ՝ անկախ առիթից։
Եվ ևս մեկ հիանալի տարբերակ Desugual-ից՝ ռոմանտիկ կապույտ զգեստ, որը հարմար կլինի կրել և՛ ռեստորանում, և՛ ակումբում։
Կանաչ ծեփքերով շքեղ զգեստ Guess-ից։
Այս գայթակղիչ լուքով դուք անկրկնելի ու հիշվող կլինեք:
Ձեզ համար առանձնացրել ենք ևս մեկ շքեղ լուքի տարբերակ․
Իսկ դուք գիտե՞ք, որ թվիդը վերադարձել է նորաձևության:
Ի դեպ, թվիդը Կոկո Շանելի սիրելի գործվածքն է։
Նուրբ ոսկեգույն զգեստ Massimo Dutti-ից
Բեժ զգեստ՝ ատլասե գործվածքով նուրբ է և միևնույն ժամանակ շատ նորաձև:
Նմանատիպ զգեստի համար ամենաակտուալը մաքսի երկարությունն է։
Մարմնագույն տրիկոտաժե կոճակներով զգեստը այս սեզոնին միանշանակ թրենդային է։ Gant-ի այս ռոմանտիկ զգեստը հիանալի տարբերակ է անմոռանալի լուք ստեղծելու համար։
Թրենդային լուքեր Benetton-ից։
Այս թրենդային կոստյումը շատ շահեկան տարբերակ է։ Այս ոճի հագուստի հարմարավետությունը ինչպես առօրյայում, այնպես էլ տոնական օրերին արդեն ճանաչվել է բոլոր նորաձեւության տների կողմից։
Վառ վարդագույն կոստյում հենց այդ օրվա համար Mango-ից։
Այս կոստյումը հիանալի ասոցացվում է վալենտինյան տրամադրության հետ։
Համոզված ենք, որ այդ օրը դուք աննկարագրելի կլինեք։