2021 թվականի ոճային պայուսակները

Պայուսակները ցանկացած լուքի կարևոր մասն են համարվում։ Այդ իսկ պատճառով պետք է ուշադրություն դարձնել պայուսակի ընտրությանը։
13.08.2021

Իսկ եթե Դուք ցանկանում եք լինել նորաձև ու տարբերվող, ապա Ձեզ ենք ներկայացնում 2021 թվականի թրենդային պայուսակները։

Պայուսակ-պարկեր
Այս պայուսակները ունեն մեծ ծավալ ու շատ տարողունակ են։ Իսկ դա պայուսակ ընտրելիս կարևոր կետ է ցանկացած աղջկա կամ կնոջ համար։ Խոստովանեք, որ հաճախ եք բախվում նման խնդրի, երբ նույնիսկ մեծ պայուսակում այլևս տեղ չի լինում իրեր ավելացնելու համար։ Պայուսակ-պարկը այդ խնդրի լավագույն լածումն է։ Այս մոդելի պայուսակներ կարող եք գտնել Դալմա Գարդեն Մոլի Carpisa և O Bag խանութ-սրահներում։

Պայուսակ-Բագետ կամ Baguette
Բագետ պայուսակը փոքրիկ աքսեսուար է երկար ու մի փոքր կլորացված ծայրերով, ինչի պառճառով էլ նրան նմանեցնում են ֆրասիական բագետի։ Պայուսակի ծավալը թույլ է տալիս պահել ոչ միայն փոքրիկ օծանելիք, այլ նաև դրամապանակ, հեռախոս, կոսմետիկա և այլ անհրաժեշտ պարագաներ։ Այս մինիմալիստական ոճի պայուսակը ձեր լուքին կհաղորդի էլեգանտ տեսք։ Baguette պայուսակների ոճային տեսականին առկա է Zara և Mango խանութ-սրահներում։

Պայուսակ Crochet 
Ձեռագործ տրիկոտաժե պայուսակները շարունակում են մնալ ամառային լավագույն թրենդը և հիանալի համադրվում են ամառային զգեստների հետ։ Crochet-ը ոճային կդարձնի ինչպես ձեր ամենօրյա, այնպես էլ երեկոյան լուքը։ Crochet-ների հետաքրքիր մոդելներ կգտնեք Baldi, Accessorize, Mango բրենդային խանութ-սրահներում։

Լողափնյա պայուսակներ 
Խոսելով ամառային թրենդների մասին, իհարկե, չենք մոռանում լողափնյա պայուսակները։ Լողափնյա պայուսակ ընտրելիս ուշադրություն դարձրեք, որ պայուսակի բռնակները լինեն ամուր և հարմար, իսկ պայուսակը լինի տարողունակ։ Նախապատվությունը տվեք վառ գույներին, քանի որ մուգ գույները շուտ են կլանում արևի ճառագայթները։ Դալմայի Women’secret և Oysho խանութները առաջարկում են լողափնյա պայուսակների մեծ տեսականի։

Միկրո պայուսակներ
Ժամանակակից նորաձևությունը շարունակում է մեզ զարմացնել այս անգամ այսպես կոչված մինի պայուսակներով։ Իհարկե, չենք բացառում, որ այս պայուսակների դեպքում տարողության կամ ֆունկցիոնալության մասին խոսելը նույնիսկ անիմաստ է, բայց խոստովանեք, որ այս փոքրիկ աքսեսուարը գրավեց ձեր ուշադրությունը։ Միկրո պայուսակների հետ ձեր լուքը հաստատ աննկատ չի մնա։ Միկրո պայուսակնեի ամենահետաքրքիր և տարբերվող մոդելները ցուցադրված են Zara և Charles & Keith խանութ-սրահներում։

Սև մոդայիկ պայուսակներ
Եվ իհարկե սև պայուսակը՝ ամենաակտուալ ու պահանջված աքսեսուարը ցանկացած կնոջ պահարանում։ Սև միջին չափսի պայուսակը ոճային է, էլեգանտ ու միևնույն ժամանակ պրակտիկ։ Այն հեշտ է համադրել հագուստի հետ։ Այնպես որ, ժամանակն է ձեր պահարանում ավելացնել նոր սև պայուսակ։ Սև պայուսակների էլեգանտ և պրակտիկ մոդելներն առկա են Դալմայի Accessorize և Aldo խանութ-սրահներում։

Դե ինչ, ժամանակն է այցելել Դալմա և ընտրել Ձեր նախընտրած պայուսակը։ Եղե՛ք գեղեցիկ և նորաձև ցանկացած եղանակի։

Քեզ կհետաքրքրի նաև