Օծանելիքը ներկայանալի լինելու լավագույն միջոցներից է։ Այն արտահայտում է մեր բնավորությունը, նախընտրություններն ու տրամադրությունը։ Առաջին օծանելիքները ստեղծվել են դեռևս 4000 տարի առաջ, բայց տարիներ շարունակ հայտնվում են նոր բույրեր։ Ուրեմն ժամանակն է խոսելու նաև 2021 թվականի նոր օծանելիքների մասին։
L’Interdit Édition Millésime - Givenchy
Givenchy բրենդի լեգենդար L’Interdit Édition Millésime օծանելիքի նոր թողարկումը կգոհացնի այն մարդկանց, որոնք նախընտրում են կոշտ և նուրբ բույրերի համադրություններ։ Օծանելիքի վերին նոտաներն են դառը նարինջն ու կոճապղպեղը, սրտի նոտաները՝ ներոլին, տուբերոզը և նարնջի ծաղիկը, իսկ հիմնական նոտաները՝ պաչուլին, վետիվերը, մուշկի և նուշի կաթը։ Այս անկրկնելի համադրությունը կգտնեք Դալմայի 1-ին հարկում՝ Rouge խանութ-սրահում։
Scarlet Poppy Cologne Intense - Jo Malone London
Jo Malone London-ի նոր Scarlet Poppy Cologne Intense օծանելիքը կարծես կակաչների դաշտ տեղափոխի մարդկային միտքն ու զգայարանները։ Օծանելիքին գրավչություն են հաղորդում հիրիկի երանգները, գարու և բակլայի հատիկների շքեղ քաղցրությամբ նոտաները և թզենու բույրը: Գլխավոր նոտան յամպարասերմն է, սրտի նոտան՝ կակաչը, իսկ հիմնականը՝ տոքայի բակլայը։ Բուրմունքի հետ ծանոթանալու և այն գնելու համար համեցեք Դալմայի 1-ին հարկ՝ Jo Malone խանութ-սրահ։
Tubéreuse Nue - Tom Ford
Tom Ford-ի Tubéreuse Nue-ը երկսեռ օծանելիք է, որը պատկանում է ծաղկային և արևելյան բույրերի շարքին: Tubéreuse Nue-ն արտահայտում է շքեղություն և աննկարագրելի զգացմունքայնություն, որն ինքնավստահ անհատների համար է։ Վերին նոտաներն են հասմիկը և շուշանը, սրտի նոտաներն են տուբերոզը, բենզոինը, ստիրաքսը և կակաոն, հիմնական նոտաները` զամշը, մուշկը, տոքայի բակլայը և ուդը: Օծանելիքը գնելու համար այցելեք Դալմայի 1-ին հարկ՝ Rouge խանութ-սրահ։
Rose Callison - L'Occitane
L'Occitane բրենդի Rose Callison-ն իսկական ամառային օծանելիք է, որը ծաղկային բույրի սիրահարների համար է։ Վարդի և կալիսոնիայի համադրությունը, որը պրովանսի ամենահայտնի քաղցրավենիքն է, կարծես սեր խոստովանի բույրը կրողներին։ Օծանելիքի վերին նոտաներն են նեկտարինը և մանդարինը, սրտի նոտաները՝ վարդը և նարնջի ծաղիկը, հիմնական նոտան՝ մայրին։ Օծանելիքը կգտնեք Դալմայի 1-ին հարկում՝ L'Occitane բրենդային խանութ-սրահում։
Mon Rouge - Yves Rocher
Ֆրանսիական Yves Rocher բրենդի Mon Rouge նոր օծանելիքը քաղցրավենիքի սիրահարների համար է։ Այս բույրը մեկ ակնթարթում ձեզ մտովի կտեղափոխի փարիզյան հրուշակեղենի խանութներ։ Բուրմունքի վերին նոտաներն են սալորը, սև հաղարջը, սրտի նոտաները՝ իրիսը և ներոլի էքստրակտը, հիմնական նոտան՝ պաչուլին: Այս ամառային բուրմունքը կգտնեք Դալմա Գարդեն Մոլի 2-րդ հարկում՝ Yves Rocher բրենդային խանութում։
Դե ինչ, սեզոնային շոփինգի գնալիս չմոռանաք նաև այցելել Դալմա Գարդեն Մոլի օծանելիքի խանութ-սրահներ ու գտնել ձեր նոր բույրը։