Ոճային թարմացումներ, որոնք կօգնեն ստեղծել յուրօրինակ գարնանային տեսք

Այս սեզոնի թրենդները զարգանում են մի քանի ուղղություններով՝ 90-ականներ, մինիմալիզմ և ունիսեքս, ինչի արդյունքում էլ 2021 թվականին պոդիումներում գերակշռում են գործնական, բայց միևնույն ժամանակ՝ շատ նրբագեղ համադրությունները:
29.03.2021

Բաց երանգով կիսաշրջազգեստներ

Կիսաշրջազգեստներն իդեալական են ցանկացած սեզոնին՝ կանացի և նրբաոճ տեսք ստեղծելու համար։ Ցանկացած մոդելի և կտորի ընտրության դեպքում էլ դասական և հմայիչ տեսքն ապահովված է։

Շատ նուրբ և գեղեցիկ լուք կարելի է ստանալ` բեժ կիսաշրջազգեստը համադրելով սպիտակ կամ սև վերնաշապիկի և շագանակագույն աքսեսուարների հետ։ Ավելին, այս դեպքում կոպիտ կոշիկները ոչ միայն չեն հակասի ոճին, այլև լրացուցիչ կշեշտադրեն ձեր տեսքի կանացիությունը։ New Yorker-ի նոր տեսականիում կարող եք գտնել Ձեր այս լուքի համար բազմաթիվ ոգեշնչող կիսաշրջազգեստներ:

Նեոնային շեշտադրում

Ցանկացած, նույնիսկ ամենապարզ և լակոնիկ տեսքը նոր շունչ կստանա և առավելագույնս ուշադրություն կգրավի, եթե համալրվի նեոնային աքսեսուարով: Այսպիսով, քեժյուալ տեսքը, որը բաղկացած է սովորական ջինսից և բեժ վերնաշապիկից, մեր աչքերի առաջ պարզապես վերածվում է գերժամանակակից լուքի նեոնային երանգի ավելացումից հետո։ Նմանօրինակ ապրանքների լայն ընտրանի ունի Bershka-ն

Մոնոխրոմ համադրություն

Ստեղծել մոնոխրոմ տեսք՝ նույն գույնի տարբեր երանգներից, իսկական արվեստ է։ Օգտագործելով նման միատոն սխեմաներ՝ դուք կարող եք շատ հետաքրքիր ու նորաձև համադրություններ ստանալ գարնան ձեր լուքի համար:

Ոճաբանները խորհուրդ են տալիս օգտագործել այնպիսի երանգներ, որոնք գտնվում են գունային անիվի նույն սեգմենտում, սակայն հեռու են միմյանցից։ Սա արվում է կոնտրաստ հաղորդելու համար։ Որպեսզի ձեր ընտրած երանգները լինեն համահունչ, կարող եք օգտագործել նաև չեզոք գույներ, ինչպիսիք են՝ սպիտակը և սևը։ Zara-ում համադրումը շատ հեշտացված է, քանի որ մոնոխրոմ լուքերն արդեն իսկ կախված են իրար կողք, և հեշտությամբ կարող եք գտնել ձեզ համապատասխանը։

Քեզ կհետաքրքրի նաև