Պիջակների լայն տեսականին հնարավորություն է տալիս հավաքել տարատեսակ լուքեր՝ ցանկացած ճաշակի ու ոճի։ Ձեզ ենք ներկայացնում ոճային պիջակներ, որոնք կարող եք գտնել Դալմայի խանութ-սրահներում։
Oversize պիջակ
Oversize պիջակը դարձել է շատերի պահարանում բազային մոդել, քանի որ այն շատ հեշտ է համադրել հագուստի հետ՝ ստեղծելով ոճային կերպարների տարբերակներ։ Isabel Marant, Jacquemus и Givenchy նոր հավաքածուներում գերակշռում են հենց oversize պիջակները։
Դալմայում oversize մոդելներ ներկայացված են Massimo Dutti խանութ-սրահում։
Վանդակավոր պրինտով պիջակ
Վանդակավոր պրինտը Ձեր կերպարը դարձնում է պաշտոնական, փոխանցում է Ձեզ խստություն ու էլեգանտություն։ Վանդակավոր պրինտը համարվում է վերնաշապիկի ու դասական տաբատի լավագույն «լրացումը»։ Christian Dior-ի և Monste-ի նոր հավաքածուները ներկայացնում են վանդակավոր պրինտով պիջակների ամենատարբեր համադրությունները։
Դալմայում վանդակավոր պրինտով պիջակներ կարող եք գտնել Piazza Italia և Nobby խանութ-սրահներում։
Կարճ պիջակ
Կարճ պիջակը այս տարվա ոճային ձեռքբերումն է, որը սլացիկ ոտքերն ընդգծելու լավագույն տարբերակն է։ Բայց պետք է հաշվի առնել այն նրբությունը, որ շրջազգեստի կամ տաբատի երկարությունը պիտի հասնի պիջակին՝ չթողնելով բաց հատված գոտկատեղի շրջանում։ David Koma и Alberta Ferretti-ի նոր հավաքածուներում ներկայացված են կարճ պիջակների համադրությունները առօրյա հագուստի հետ, իսկ Alexander McQueen-ի նոր հավաքածուն ունի երեկոյան գեղեցիկ լուքեր։
Կարճ պիջակներ փնտրեք Դալմայի Stradivarius-ում։
Կաշվե պիջակ
Կաշվե սև պիջակները գրեթե բոլոր աշնանային հավաքածուների անբաժան մասն են։ Այս պիջակի միջոցով կարելի է ստանալ ինչպես էլեգանտ, այնպես էլ «բայկերական» ոճի կերպար։ Համադրեք կաշվե պիջակը ինչպես ջինսե տաբատի ու շապիկի հետ, այնպես էլ էլեգանտ լուքերի հետ։ Սա լավագույն տարբերակն է ընդգծելու ձեր համարձակությունը, միևնույն ժամանակ մնալով էլեգանտ ու ոճային։
Կաշվե պիջակների տեսականի ներկայացված է Sela moms&monsters-ում։
Տվիդե պիջակ
Այս պիջակներն իդեալական են խոր աշնան համար։ Նրանք հարմարավետ են ու տաք։ Դալմայի խանութ-սրահներում ներկայացված են տվիդե պիջակների լայն տեսականի՝ տարբեր գույների և ոճերի։
Այն լավ համադրություն է ինչպես նույն գործվացքի շրջազգեստների, այնպես էլ ջինսե տաբատների հետ։
Դասական պիջակ
Անհնար է այս ցանկը ավարտել առանց դասական պիջակներին անդրադարձ կատարելու, որոնք ամբողջացնում են Ձեր թե առօրյա, թե երեկոյան կերպարները։ Սա պրակտիկ, բայց միևնույն ժամանակ ոճային ընտրություն է։ Դասական պիջակների գեղեցիկ մոդելներ ներկայացվել են Prabal Gurung-ի և Fendi-ի նոր աշուն-ձմեռ հավաքածուներում։
Zara և Zarina խանութ-սրահները առաջարկում են դասական պիջակների լայն տեսականի։
Այս տարվա ոճային նորությունների մեջ կարող եք գտնել պիջակների համադրություն ինչպես ջինսե կամ դասական տաբատների, այնպես էլ սպորտային հագուստի հետ։ Պիջակները օգտագործեք ոչ միայն դասական, այլ նաև casual ոճի մեջ։ Համադրեք պիջակներն ինչպես դասական կոշիկների, այնպես էլ սպորտային ոճի կոշիկների հետ։ Պիջակների հետ կրեք գեղեցիկ աքսեսուարներ՝ գոտիներ, բրոշներ, ականջօղեր։
Այսօր յուրաքանչյուրն ունի հնարավորություն ստեղծել այնպիսի կերպարներ, որոնք կընդգծեն Ձեր առավելությունները ու ցույց կտան Ձեր տեսակն ու տրամադրությունը։ Համադրեք պիջակները այնպես, ինչպես ցանկանում եք, կրեք ինչպես պաստելային, այնպես էլ վառ երանգների հագուստ։ Այս տարվա նորաձևության գույները կօգնեն ընտրել ամենաոճային երանգները, իսկ Դալմա Գարդեն մոլի խանութ-սրահները կօգնեն Ձեր գտնել նախըտրած ոճի պիջակների լայն տեսականին։
Շտապեք Դալմա Գարդեն մոլ՝ հավաքելու աշնանային լուքերի ամենահետաքրքիր տարբերակները մեզ հետ։