Փայլիր ինչպես Ամանորյա վառ աստղ 

15.12.2023

Ախ այս նախատոնական տխրությունը.. կա չէ՞ նման բան, երբ դեկտեմբերի սկզբում, շատերս խիստ վստահ ենք, որ մեզ նոր տոնական հագուստ պետք չէ, տոնական տրամադրություն չկա և առհասարակ, Նոր Տարին դիմավորելու ենք տնային հագուստով: Սակայն, Ամանորյա հրաշքներն իրական են: Այդ հեքիաթային տրամադրությունն ի վերջո անդրադառնում է մեր պահարանի վրա: Որքան մոտենում է օրը, այնքան օդը լցվում է այդ հրաշքով, և մենք ինքնակամ ենք շտապում խանութ` նոր զգեստ գտնելու: Առաջարկում ենք չսպասել վերջին օրվան և գտնել ամենանորաձև հագուստն ու աքսեսուարները Դալմա Մոլի խանութներում:

Փայլիր ինչպես Ամանորյա վառ աստղ 
Ոսկեգույն, արծաթագույն և սև փայլերով զգեստները միշտ են ակտուալ ձմեռվա տոներին: Եթե նախորդ տարիներին նման հագուստի ընտրությունը սահմանափակվում էր զգեստով կամ բլուզով, ապա այս տարի ավելացել են նաև շորտեր, կարդեգաններ, մաքսի կիսաշրջազգեստ և պիջակ : Իսկ այս շարքում ամենաթրենդայինը փայլող տաբատներն են: Սովորաբար նման փայլող հագուստը տեղին է լինում միայն տոներին, սակայն 2024-ին այն կարող եք հագնել նաև առօրյայում ` համադրելով ավելի հանգուստ և պարզ հագուստի հետ:



2024 -ի ամենաթրենդային կարմիրը 
Ոճաբաններն այն կարծիքին են, որ կարմիրը, այդքան վառ լինելով հանդերձ, միևնույն է մնում է բազային գույն: Այս գույնի ճիշտ ընտրված երանգը միմիայն կընդգծի ձեր անհատականությունը: Եթե պատրաստ չեք գնել հաճախ օգտագործվող վերնահագուստ ` կարմիր վերարկու, բաճկոն կամ պիջակ, ապա կարող եք ընտրել կարմիրը, որպես տոնական ակցենտ: Կարմիր կարդեգանը, սվիտերը կամ ժիլետն շատ նորաձև են և համադրվում են գրեթե բոլոր բազային գույների հետ` սև, մոխրագույն, սպիտակ և անգամ կապույտ ջինսերի հետ:

Եվ քանի խոսեցինք ջինսերի մասին, ապա բարև 2000-ականներից` ստրազերով ջինսե տաբատը ևս կարող է լինել տոնական հագուստ: Նորաձև են նաև արծաթյա և ոսկյա փոշեդրմամբ ջինսերը:


Մետալիկ 
Այս տարի նաև նորաձև է արծաթագույն և ոսկեգույն ցանկացած հագուստ: Մետալիկ ծալազարդարանքով զգեստներն իդեալական տարբերակ են Ամանորյա երեկույթների համար:
Ավելի երկարակյաց թրենդ կարող են լինել մետալիկ աքսեսուարներն ու կոշիկները:

Գիպյուր
Եվս մեկ վերադարձ է համարվում գիպյուրը: Այս մասին արդեն խոսել էինք բլոգի նախորդ թեմաներում: Ձմեռային հավաքածուներում ավելի լայն տարբերակներ կան, այդ թվում նաև տաբատներ, զուգագուլպաներ և վերնաշապիկներ:  

Մետաքսյա և ատլասյա զգեստները ոչ միայն Ամանորկն են ակտուալ, այլև ցանկացած առիթներին: Եթե հագուստի այսքան տարբերակները կարդալիս, միևնույն է, որոշել եք Ամանորը նշել տանը, առանց հյուրերի և գիշերազգեստով, ապա կարելի է փոքրիկ նվեր անել ինքներդ ձեզ և հագնել մետաքսյա գիշերազգեստի սեթ` տաբատ և վերնաշապիկ, իսկ որպես տոնական աքսեսուար կրել մեկ երկար մարգարտյա շարան:



Աքսեսուարները
Ամանորյա տոնական հագուստի ամենահետաքրքիր մասն աքսեսուարներն են: Գնելիս դրանք աննշան են թվում, սակայն նկատելիորեն ազդում են հագուստի վրա: Օրինակ, բկավոր տոպի հետ կարելի է հագնել ժիլետ - շղթա, պարզ սանրվածքի հետ օգտագործել մազակալ, բանտ, գլխազարդ, իսկ պարզ զգեստը լրացնել արծաթափայլ կամ վառ զուգագուլպայով:

Կոշիկներ և Պայուսակները 
Ամանորյա ամենատարածված կոշիկը դա դասական բարձրակրունկներն են: Այս տարի, ինչպես վերևում նշեցինք, կան նաև դասական կոշիկներ մետալիկ երանգով: Եվս մեկ համար տարբերակ է ծնկից վերև կտորից երկարաճիտ կոշիկները: Նման կոշիկները գեղեցիկ են Ցանկացած երկարության զգեստի և կիսաշրջազգեստի հետ: Կտորի բարակ լինելու հանգամանքը օգնում է հագուստ- կոշիկ համադրությանը ( նման խնդիր է լինում, երբ տոնական զգեստը բարակ և եթերային է, իսկ ձմեռային երկարաճիտ կոշիկներն ավելի հաստ): Նման կոշիկները նաև չեն խանգարում տաբատի ներսից հագնելու դեպքում: Իսկ « խենթանալ» կարելի է Ցանկացած արտասովոր պայուսակի հետ` սրտաձև, օվալ, եռանկյունի, կամ ծրար հիշեցնող կլատչեր, ընտրեք այն, ինչ ձեր տրամադրությունը կբարձրացնի և կընդգծի ձեր անհատականությունը:

Քեզ կհետաքրքրի նաև